Երազում եմ, երբ զենքը ձեռքիս թուրքի կսպանեմ, որդուս վրեժը կլուծեմ. Կարին Տոնոյան
copy image url

Երազում եմ, երբ զենքը ձեռքիս թուրքի կսպանեմ, որդուս վրեժը կլուծեմ. Կարին Տոնոյան

Ներքին 3 տարի առաջ - 21:05 24-11-2021

«Զարթոնք» և «5165» կուսակցությունների նախաձեռնած «Ազատագրում» շարժումը արդեն երրորդ օրն է շարունակում պայքարը։ Հանրահավաքին ղեկավար կազմը տեղեկացրեց, որ շարունակում են պայքարը դեմարկացիայի ու դելիմիտացիայի հակահայկական ծրագրի դեմ։ Շարժման մասնակիցները պահանջում են հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: Ըստ կազմակերպիչների՝ այս պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Ցույցը սկսվել է 18․30-ին և մասնակիցների քանակը մոտավոր հաշվարկներով արդեն անցնում է հազարից։ Շարժման մասնակիցներն այնուհետև սկսեցին քայլերթ։

«Երազում եմ, երբ զենքը ձեռքիս թուրքի կսպանեմ․ որդուս վրեժը կլուծեմ»,- ասաց Կարին Տոնոյանը,-«Ես արգելում եմ այսուհետ որևէ հայի զոհվել, մենք պայքարելու ենք հանուն ներքին և արտաքին հաղթանակի, ես ուզում եմ խոսքս հղել Նիկոլ փաշինյանի երեկվա ուղիղ եթերին, և ակամայից հիշեցի մեր հեքիաթը ՝ Քաջ Նազարը, յա դես, յա դեն, ներքին կասկածամտությունն այնքան շատ էր, որ հարկ չեմ համարի մեկնաբանել այդ բառակույտերը․ մեզ հավատացողներրը գրում ու հայտարարում են, որ մեր պայքարը հանուն եռագույնի է։ Հաճախ հարցնում են, թե ինչու՞ չենք գնում ճակատ, մենք էլ ասում ենք, որ ի՞նչ է, դուք չգիտե՞ք, որ կամավորներին չեն ընդունում և հետ են ուղարկում»։

Հաջորդ ելույթ ունեցողն իր խոսքը սկսեց հետևյալ կերպ․ « Անունս Գուրգեն է, ես ԵՊՀ Միջազգային հարաբերություն-ների ուսանող եմ ու տարրական վերլուծությունների արդյունքում է, որ եկել, միացել եմ այս ազատագրական շարժ-մանը, բոլոր ուսանողներին խնդրում եմ դուրսագալ ու միանալ այս շարժմանը։ Մենք ամեն ցույցի մասնակցել ենք, որոնք վերաբերում էին մեր կարիքներին, իսկ հիմա հարցը պետական երկրի մասին է, մենք արդեն դրա տերը չենք, մեզ բավարարված ենք զգում՝ միայն ֆեյսբուքյան գրառում անելով։ 50 դրամի համար ակցիա էինք անում, իսկ հայրենիքի համար՝ ոչ․ սա գաղափարի պայքար է, պետք է ելնենք փողոց․ հայրենիքը թվերով չի չափվում, սա գաղա-փարի՝ այլ ոչ թե կարիքի պայքար է, մեր կուսակցությունը հայրենիքն է»։

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ևս ելույթ ունեցավ. «Ամեն մեկդ գիտակցում եք, թե ի՞նչ վտանգի առաջ է կանգնած մեր հայրենիքը․ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ քո սիրախաղը չպարտադրես մեզ, և փաստացի ասում է, թե ինչպե՞ս պետք է բարեկամություն հաստատել Թուրքիայի հետ։ Երեկվա ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հարց հնչեցվեց Նիկոլ Փաշինյանին, թե ինչո՞ւ ամրաշինական աշխատանքներ չեն կատարել պատերազմից հետո, ոչ մի լուրջ պատասխան չտրվեց, և թե ինչո՞ւ է սահմանին գտնվող մեր զինվորին ադրբեջացին վախեցնում, էլի պատասխան չտրվեց այդ հարցին»։

Ելույթ ունեցողների մեջ էր նաև Վահագն Չախալյանը. «Մենք չեն վախեցել ոչ մի բանից։ Քրեական գործ էին ուզում հարուցել իմ դեմ, բայց ազատ արձակեցին, քանի որ գիտեին, որ արժանապատիվ քաղաքացիները հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ Վախկոտ է մեր վարչապետը ու վախենում է արժանապատիվ հայերից։ Նաև կոչ եմ անում մեր աջակցությունը հայտնենք այն համարձակներին, ովքեր պայքարի մարտիկներ են։ Նահանջել չկա, Նիկոլը վախկոտ է, նա ոչ միայն թուրքից, այլև արժանապատիվ հայից է վախենում»։



Հանրահավաքից հետո տեղի ունեցավ քայլերթ։