Արտաքին 4 տարի առաջ - 18:13 24-11-2021

Թուրքիայում իրենց արտադրանքի վաճառքը դադարեցրել են մի շարք ընկերություններ՝ լիրայի արժեզրկման պատճառով

Վերջին օրերին թուրքական լիրայի կտրուկ արժեզրկման հետևանքով գյուղատնտեսական ոլորտում գնաճ է արձանագրվել: Որոշ կազմակերպություններ հայտարարել են իրանց արտադրանքի վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին: Մասնավորապես պարարտանյութեր և թունաքիմիկատներ արտադրող ընկերությունները Թուրքիայի տարբեր շրջաններում իրենց մասնաճյուղերին տեղեկացրել են վաճառքի ժամանակավորապես դադարեցման մասին: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Ընկերություններից մեկի ներկայացուցիչը բացատրել է, որ փոխարժեքի շարունակական աճի պատճառով բարձրանում է հումքի արժեքը, ինչի հետևանքով իրենք չեն կարողանում արտադրանքի համար գին սահմանել, բացի դրանից, շուկայում առաջացել է հումքի ձեռք բերման խնդիր: Արդյունքում ընկերությունները ստիպված են առժամանակ դադարեցնել իրենց արտադրանքի վաճառքը:

Պատվերների ընդունումը դադարեցրել է Թուրքիայում սուրճի վաճառքով զբաղվող ամենահայտնի «Kurukahveci Mehmet Efendi» ընկերությունը: Վերջինի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ պատվերների ընդունումը հետաձգվել է անորոշ ժամկետով, և վերասկսելու դեպքում հավելյալ հայտարարություն կանեն:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից