Ռուսաստանում կդադարեցվի Coca-Cola-ի և Coca-Cola Company-ին պատկանող այլ ապրանքանիշերի ըմպելիքների արտադրությունն ու վաճառքը։ Ընկերության համապատասխան հայտարարության մասին հաղորդել է Reuters-ը։
Դա տեղի կունենա երկրում ապրանքների առկա պաշարի սպառումից հետո, ասվում է հայտարարությունում։
Ուկրաինական պատերազմի պատճառով Coca-Cola Company-ն դեռ մարտին հայտարարել էր Ռուսաստանում բիզնեսը դադարեցնելու մասին։ Մայիսին ընկերության ղեկավարությունը նշել էր, որ Ուկրաինայում պատերազմի երկարաձգման դեպքում Coca-Cola Company-ին կլքի ՌԴ-ն: