Ներքին 4 տարի առաջ - 16:29 24-11-2021

Թուրքերը Երևանում են, իսկ ԱԱԾ-ն հյուրընկալության մաստեր կլաս է ցուցադրում

Նոյեմբերի 10-ին Oragir.news-ը հրապարակեց մի տեսանյութ, թե ինչպես է թուրքական պետական «Անադոլու» գործակալության լրագրողը հարցումներ անցկացնում Հյուսիսային պողոտայում։ Դրանից հետո իշխանությունների կողմից որևէ պաշտոնական բացատրություն , արձագանք, նույնիսկ ակնարկ չեղավ։

Նոյեմբերի 15-ին Oragir.News-ը հարցում ուղարկեց ԱԱԾ, հասկանալու համար՝ արդյո՞ք Ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ է եղել այդ դեպքից, ու ինչպե՞ս է Թուրքիայի պետական լրատվական ծառայության լրագրողը հայտնվել Երևանում ու մասնագիտական գործունեություն իրականացրել։

Նոյեմբերի 22-ին ստացանք հարցման պատասխանը, հետևյալ բովանդակությամբ․ «Ի պատասխան ԱԱԾ տնօրենին հասցեագրված տեղեկություն ստանալու մասին 15․11․21 թ-ի Ձեր գրավոր հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ Ազգային անվտանգության մարմինները ՀՀ տարածք մուտքի և ելքի վերահսկողության ոլորտում իրենց գործառույթներն իրականացնում են ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթների շրջանակներում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված սկզբունքների հիման վրա»,- ասված է պատասխանի մեջ։

Օրենքի այն հոդվածը, որին հղում էին արել Ազգային անվտանգության մարմինները, ցույց է տալիս, որ պատասխանն ավելի քան զուրկ է որևէ բովանդակությունից։

Սույն օրենքի 5-րդ հոդվածն ասում է․

Օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացվում է հետևյալ հիմնական սկզբունքների հիման վրա`

1) օրինականության.

2) մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների և օրինական շահերի պաշտպանության և գերակայության.

3) գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության.

4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, աշխատանքի ձևերի, մեթոդների, ուժերի և միջոցների գաղտնապահության.

5) օպերատիվ-հետախուզական գործունեության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության:

Նման բովանդակությամբ պատասխան ստանալուց հետո հիմնավոր կասկած է առաջանում, որ Ազգային անվտանգության ծառայությունն այս դեպքի մասին տեղեկացել է մեր հարցման կամ ավելի վաղ արած հրապարակման շնորհիվ։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին