Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:04 23-11-2021

Սրտաբանները զգուշացրել են սրտի վրա ասպիրինի ունեցած վտանգավոր ազդեցության մասին

Գերմանական Ֆրայբուրգի համալսարանի սրտաբանները պարզել են, որ սսպիրինի ընդունումը 26%-ով մեծացնում է սրտային անբավարարության առաջացման վտանգը առնվազն մեկ ռիսկային գործոն ունեցող մարդկանց մոտ։ Այդ գործոններն են ծխելը, գիրություն, հիպերտոնիա և այլն։ Մանրամասները ներկայացված են ESC Heart Failure ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականները դիտարկել են մոտ 31 հազար մարդու ԱՄՆ-ից և Արևմտյան Եվրոպայից, ովքեր ունեցել են սրտի անբավարարության ռիսկի գործոններ՝ ծխելը, գիրություն, արյան բարձր ճնշում, բարձր խոլեստերին, շաքարախտ և սրտանոթային հիվանդություններ: Նրանք բոլորը 40 տարեկանից բարձր են եղել և հետազոտության սկզբում սրտային անբավարարություն չեն ունեցել։

5,3 տարվա ընթացքում 1330 մասնակիցների մոտ սրտի անբավարարություն է նկատվել: Ռիսկային այլ գործոններին համապատասխանեցնելուց հետո պարզվել է, որ ասպիրինի կանոնավոր օգտագործումը 26%-ով կապված է սրտի անբավարարության զարգացման հետ:

Հեղինակները նշում են, որ արդյունքների ճշգրտման համար անհրաժեշտ կլինեն մեծ բազմազգ պատահական փորձարկումներ: Միևնույն ժամանակ, նրանք խորհուրդ են տալիս սրտի անբավարարության ռիսկի գործոններ ունեցողներին խիստ անհրաժեշտության դեպքում միայն ասպիրին ընդունել:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ