Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին ՀՀ Աժ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, 5165 շարժման անդամներ Մենուա Սողոմոնյանը, Կարին Տոնոյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը և շարժման մի քանի անդամներ Հանրապետության հրապարակում հանրահավաք էին իրականացնում։ Շարժման նպատակն է կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: Շարժման մասնակիցներին էին միացել նաև քաղաքացիները։
Շարժման մասնակից Նաիրի Հախիկյանն իր խոսքում ասաց. «Ողջունենք Արցախի մեր հայրենակիցներին։ Մեր այսօրվա հավաքին ինչքան էլ մարդ հավաքվի, ինչքան էլ մարդ գա, երբ մենք միասնական ենք, մենք անհաղթելի ենք։ Սիրելի հայերնակիցներ այստեղ են նաև մեր երկրում ապրող, այս երկրի լիիրավ քաղաքացիներ հանդիսացող, մեր եզդի և ասորի եղբայրները։ Շատ շատերի մոտ հարց է առաջանում, թե ովքեր են կազմակերպել այս նախաձեռնությունը, Ովքեր են այս շարժման հեղինակները։ Այս շարժումը քաղաքացիական նախաձեռնություն է, այն որևէ կուսակցության չի պատկանում։ Այն ազգային հայրենասիրական նախաձեռնություն է և չի սպասարկում որևէ կուսակցության շահ։
Վազգեն Պետրոսյանը, ով «Ասալա»-ի անդամ է, քաղաքագետ՝ ասաց. «Եթե ուզում ենք մեր ձայնը նորից լսելի լինի, եթե ուզում ենք նորից հայը ունենա իր տեղն ու դերը աշխարհում, մենք պետք է նորից դառնանք մենք։ Հայ ժողովուրդը ես-ից պետք է վեր կանգնի և դառնա մենք։ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր զինվորները կռվեցին առյուծի պես։ Իրենք չնահանջեցին, իրենք ուղղակիորեն, մեղմ ասած, դավաճանվեցին։Երրորդ, և ամենակարևոր հարցը։ Այսօր տարբեր-տարբերձևերով փորձում են մեր հայ ժողովրդի զգոնության զանգի բլթակը կտրել, որպեսզի որևիցե մի անգամ էլ չկարողանա հայ ժողովրդի արդար զանգը զրնգա։ Մենք չպիտի թողնենք դա, մենք բոլորս միասին, Հայաստանից Սփյուռք, Արցախ։ Ինչ վերաբերվում է սահմանազատմանն ու սահմանանշմանը։ Ինչպես արդեն ասաց Նաիրին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև երբեք որևիցէ սահմանազատում չի եղել։ Ադրբեջանի Հանրապետությունն այսօրվա, համաձայն իր հռչակագրի, ճանաչել է 1918 թվականի սահմանները։ Այդ սահմանների մեջ չեն մտնում ոչ Արցախը, ոչ Նախիջևանը։ Եթե այսօր մենք գնում ենք այդ սահմանազատմանն ու սահմաննշմանը, նշանակում է մեկընդմիշտ մոռանում ենք Արցախը, նշանակում է մենք ընդմիշտ մոռանում են Նախիջևանը։ Բացի այդ, եթե մենք ճանաչում ենք Ադրբեջանի այսօրվա տարածքային ամբողջականությունը, հաջորդ քայլով Թուրքիան մեզ պարտադրելու է, որ մենք տանք իրեն ինչ-որ մի ճանապարհ, որով Ադրբեջանը կկապվի Նախիջևանին։ Ու կիրականանա մի քանի հարյուր տարի գոյություն ունեցող պանթոյւրքիստական ծրագիրը։ Իսկ դրանից հետո Հայաստանի ու հայ ժողովրդի գոյությունը կլինի ընդամենը ժամանակի հարց։ Ու եթե մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Թուրքիան նույնպես պահանջելու է, որ մենք ճանաչենք իր տարածքային ամբողջականությունը։
Նաիրի Հոխիկյանն ասաց.«Ես լրագրողական գործունեությամբ էի զբաղված, ու հիմա էլ եմ զբաղված։ Այստեղ կանգնած օպերատորների ու լրագրողների մեծ մասն իմ ընկերներն են, մենք ճանաչում ենք իրար շատ վաղուց։ Բայց ես թողեցի այդ ամեն ինչը ու լծվեցի այս գործին։ Նույնպիսի ծանրագույն աշխատանքի են լծվել Արա Զոհրաբյանը, փաստաբանների պալատի նախկին նախագահ, փաստաբան, Վազգենը Պետրոսյան, տիկին Կարինը Տոնոյան, Մենուան Սողոմոնյան, և իհարկե Արսեն Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը։ Եվ բոլոր բոլոր այս մարդիկ, հերթով բոլորի անունները չեմ կարող նշել։ Մենք շատ բաների միջով ենք անցնելու։ Այսօր առավոտից սկսված մեր ակցիան մենք կարող ենք համարել հաջողված։ Երբ մեզ առավոտից բերման ենթարկեցին ու ժամեր շարունակ պահեցին ոստիկանության տարբեր բաժանմունքներում։ Բայց երբեք չկարծեք, որ մենք ընկճվելու ենք, կամ նահանջելու ենք։ Չկա նահանջ։
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ասաց.«Երբ մեզ պառակտել են, մենք միշտ հաղթվել ենք։ Միասնական հայը, միասնական մեկ բռունցք դարձած հայը միշտ կարողացել է իր խոսքը ասել և իր երկիրը զարգացնել։ Նույնիսկ կենդանիները, երբ անտառում հրդեհ է լինում, մի գերանի վրա իրար հակասող գազաններով կարողանում են փրկվել։ Ցավոք մենք դեռ չենք հասել նույնիսկ ինքնապահպանման էն բնազդին, որ հասկանանք, որ մեզ կոտորում են, որ մեզ կտոր-կտոր թուլացնում են։ Ես ուզում եմ խոսք ուղղեմ մեր ոստիկաններին, իրենք մեր հայրենակիցներն են։ Մեր մեծ մասի ընտանիքներում ու բարեկամների մեջ կան ոստիկաններ։ Այսօր ոստիկանները, որոշ ոստիկանների շնորհիվ հասրակության աչքերում, լավ չի նայվում։ Առաջ, հիշում եք, երբ որևէ մեկը իշխանությունների հասցեին քննադատական որևէ բան էր ասում, ասում էին՝ ինչու չես գնացել սահմանել, ինչու չես կռվել։ Հիմա մեր գործընկեր Չախալյան Վահագնը 44-օրյա պատերազմին գնաց մասնակցեց, իր կյանքը վտանգի ենթարկեց, ունեցավ զոհված ընկերներ։ Չախալյան Վահագնը միայնակ գալիս էր կառավարության մոտ, ասում էր՝ հրապարակեք այդ փաստաթուղթը։ Միայնակ։ Ոստիկաններն առանց պատշաճ առիթի, առանց հիմքի, Չախալյան Վահագնին բերման են ենթարկում։
Երգիչ Արսեն Գրիգորյանն ասաց.«Ինձ շատ շատ են հարցնում երբեմն, թե դու երգիչ ես, ինչ գործ ունես ընկնես փողոց։ Ես ասում եմ, որ դա ծայրահեղ անհրաժեշտություն է, բոլորիս համար։ Անկախ նրանից, թե ինչ մասնագիտությամբ ես զբաղվում։ Հայրենիքը առաջնային է, պետությունը առաջնային է, բոլորիս համար։ Ուղղակի մենք, չգիտես ինչու, մեռնաւոմ ենք որ, մեր հայրենիքը գերկայություն ունի մեր անձի նկատմամբ։ Մեր ազգը գերակայություն ունի մեր անձի նկատմամբ։ Մենք եկել հասել ենք այս վիճակին։ Մեր ժողովուրդը պետք է համախմբվի, որովհետև ուրիշ ճար չունենք։ Շետ շատերն ասում են գործնական քայլեր ասեք, որ մենք անենք։ Ժողովուրդ ջան, ամենագործնական քայլը համախմբվելն է»։