Մամուլ 4 տարի առաջ - 09:34 19-11-2021

Օրինական կաշառք. 750 հազար դոլար անհայտ տնտեսվարողների․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում գործադիրը որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին գյուղացիական տնտեսվարողներին աջակցության նպատակով: Այս իրողությունը, հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ, խիստ մտահոգիչ է: Ինչո՞ւ. որովհետեւ նախ օրակարգում ներառված էր հարցը չզեկուցվողների շարքում, եւ որոշ կետեր էլ հույժ գաղտնի էին:

Որեւէ բացատրություն, թե ինչու է հատկացվում մոտ 750 հազար դոլար անհայտ գյուղացիական տնտեսվարողների, կոնկրետ ինչ գյուղացիական տնտեսվարողների մասին է խոսքը, չի տրվում: Չկար որեւէ բացատրություն, եւ անգամ հիմնավորումների մեջ չկային մանրամասներ:

Սա կարող է լինել Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս քննադատված համակարգված կաշառքի դրսեւորում, քանի որ, ինչպես հայտնի է, դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով 441 համայնքները կմիավորվեն 38 համայնքային փնջերում. դրանք են՝ Աշտարակ-Ապարան-Թալին, Արարատ-Արտաշատ-Մասիս-Վեդի, Արմավիր-Արաքս-Բաղրամյան-Խոյ-Մեծամոր-Վաղարշապատ-Փարաքար, Գավառ-Մարտունի-Սեւան-Վարդենիս, Թումանյան-Սպիտակ-Վանաձոր-Փամբակ, Աբովյան-Գառնի-Ծաղկաձոր-Նոր Հաճն-Հրազդան-Նաիրի, Ախուրյան-Ամասիա-Աշոցք-Արթիկ, Եղեգնաձոր-Ջերմուկ-Վայք եւ Տավուշում՝ Նոյեմբերյան:

Այսինքն՝ այս համայնքներույմ տեղի են ունենալու ընտրություններ, ու չի բացառվում, որ մոտ 750 հազար ԱՄՆ դելարը կառավարության պահուստային ֆոնդից կարող է ընտրակաշառքի սկզբունքով, բայց այլ վերնագրով բաշխվել համայնքներում»:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան