copy image url
Խոսք 2 տարի առաջ - 10:52 17-11-2021

Մենք թշնամու մտադրությունները գիտենք, բայց չունենք ձևակերպած մեր ազգային երազանքը, միասնական նպատակները. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ Oragir.news-ը զրուցել է երկրին սպառնացող նոր վտանգների մասին։

-Նախորդ շաբաթ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհահատվածում մաքսակետ է տեղադրել: Ավելի ուշ նույնաբովանդակ հայտարարություն տարածվեց նաև Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վերաբերյալ: Հավելենք նաև, որ նախօրեին ադրբեջանական ԶՈւ-երը կրկին ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք: Ի՞նչ է կատարվում մեր երկրում։

-Մեր երկիրն օրեցօր գնում է կործանման, իսկ իմ պատկերացմամբ, պատերազմը շարունակվում է մինչ օրս։ Մենք այժմ էլ պատերազմի մեջ ենք․ ժամանակ առ ժամանակ ռազմական ակտիվ գործողություններ, սահմանային կամ առճակատման կետերում սադրանքներ։ Բայց մշտական իմաստով դա դիվանագիտական, տեղեկատվական, բարոյահոգեբանական ու տնտեսական պատերազմ է, որը չի դադարում ոչ մի րոպե։ 2020ի սեպտեմբերից ի վեր ռազմական ակտիվ փուլից մինչև այսօր ՀՀ իշխանությունները չկարողացան կազմակերպել հանրությունը հայրենական պատերազմի ընկալմանը և ունենք միայան կորուստներ։ Չեն կարողացել հանրությանը այնպես ոտքի հանել, որ բոլորի համար դա դիտարկվի Հայրենական պատերազմ, որ կարողանանք դիմադրել։ 2020ի նոյեմբերին է մի իրավիճակի հասանք, որտեղ հրադադար է համաձայնեցվում կամ պարտադրվում 1994 թվականի նման։ Պարզապես մեկ տարբերություն կա, 1994 թվականի փաստաթուղթը ստորագրված է նաև Արցախի ներկայացուցչի ձեռքով, իսկ այս անգամ մենք չունենք Արցախի Հանրապետություն ստորագրումը, այս անգամ այն դուրս է թողենվել, քանի որ պարտվող կողմը հայկական է։ Եվ դրանից հետո պարտված իշխանությունն ինչքան երկար է մնում, այնքան նույն ձևով մեզ տանում է նոր պարտությունների։ Մեր թշնամին իր երազանքների հետևից գնում է, ճնշում է պարտվածին և եթե նայենք, 44 օրյա ռազմական գործողությունների ժամանակ մենք ավելի քիչ տարածք ենք զիջել, քան հրադադարից հետո։

-Մայիսի 12ից հետո ընդունել են, չէ՞, որ ՀՀ տարածքն օկուպացված է: Այդ առումով ի՞նչ ենք անում: Մեծ հաշվով՝ փաստորեն «Պետական սահմանների մասին» ՀՀ օրենքը չի կատարվում, իսկ ԱԱծ-ն և ԳՇ-ն իրենց կատարած սխալների համար առհասարակ ինչո՞ւ չեն ենթարկվում պատասխանատվության ։

-Ինչո՞ւ «ՀՀ պետական սահմանի մասին օրենքը» չի կատարվում, ինչո՞ւ է ՀՀ տարածքը օկուպացված, ինչի՞ց է, որ որևէ պետական ինստիտուտ իր առջև դրված խնդիրները չլուծելու համար քաղաքական իմաստով մնում է անպատիժ։ Մեղավորությունը ունի և՛ քաղաքական, և՛ իրավական իմաստ։ Եթե իրավական տեսանկյունից նայենք, մեզ ասում են՝ քրեական հետաքնության ինչ-որ գործեր են արվում, բայց քաղաքական իմաստով՝ պատասխանտվության ենթարկված որևէ մեկը չկա, հատկապես Կառավարության ամբողջ թիմը։ Եթե լինեինք նորմալ երկիր, եթե ունենայինք ժողովրդավարություն, ապա քաղաքական թիմը ինքնակամ, գիտակցված կհեռանար։ Հիմա, ցավոք սրտի, դա մենք չենք տեսնում։ Ո՞ր երկրներում են նմանատիպ իրավիճակներ լինում, իհարկե, կաթվածահար երկրներում։ Իսկ ՀՀ-ն դարձել է չկայացած երկիր, որից թշնամիներն օգտվում են, և երկիրը ճգնաժամի մեջ է։ ՄԻՊ գրասենյակից բացի՝ չկա որևէ պետական ինստիտուտ, որը աշխատում է։ Ու այս հարցերն այդ նույն դաշտի մեջ են։ Եկեք որպես օրինակ բերենք հետևյալը, եթե ՀՀ օրենսգիրքը չի կատարվում, նշանակում է մեր երկրում օրենք չի գործում։ Եթե օրինակ՝ բնապահպանական որևէ օրենք կյանքի չի կոչվում, դա նշանակում է, որ այդ երկրում չեն կատարվում օրենքները։ Եթե օրենքները չեն կատարվում, ուրեմն պետական ինստիտուտները պատասխանատու են դրա համար։ Հիմա նույնը վերաբերում է «Պետական սահմանի մասին օրենքին»։ Եթե Սահմանադրությունը կատարվեր, ապա այսօրվա դրութամբ ՀՀ Զինված ուժերը պետք է ունենային պարտավորություն վերականգնելու իրենց ենթակայության եղած ամեն բան։ Բայց հիմա մեզ գալիս, ասում են․ «լավ, ի վերջո մենք սահման ունե՞նք, թե՞ ոչ»։ Շատ ուրախ կլինեմ, որ մենք հասկանանք հետևյալը․ եթե մենք սահման ունենք, ապա օրենք չունե՞նք։ Երկրորդ․ ո՞վ է ասել, կամ որտե՞ղ է որոշվել, որ օրինակ, Տեղ գուղից այն կողմ մինչև Մեղրիի սահմանը՝ ՀՀ սահմանից այն կողմ ադրբեջանն է, այլ ոչ թե Արցախի Հանրապետությունը։ Պետք է հստակ լինի, որ Տեղ գյուղից այն կողմ Արցախի Հանրապետությունն է։ Բա եթե «Պետական Սահմանի մասին» օրենքով չենք առաջնորդվելու, ապա ինչո՞վ ենք առաջնորդվելու, մոտեցումը ո՞նց է կայանում։ Հաջորդը․ երբ ասում են․ «պետք է սահման ունենանք, պետք է դեմարկացիա և դելիմիտացիա անենք», բայց եթե դրանց համար բանակցություններ չեն եղել, այդ դեպքում ո՞նց են որոշել։ Ասում են ԽՍՀՄ, բայց ԽՍՀՄ ո՞ր իրավական ակտի վրա է որոշվել, որ դա ՀԽՍՀ սահման է։ Չպետք է այդպես խոսել, որովհետև մենք անգամ քննարկում էինք, որ 1920 թվականերիի քարտեզներն են իրավական, նրանք չգիտես՝ ինչու այն կետերին են գնացել, որոնք այդ թվականի քարտեզներինը չեն։ Եվ արդեն մեկ ամսից ավել է՝ ՀՀ քարտեզագետները և մասնագետները բացատրում են, որ այդ թվականի համապատասխան քարտեզներով սահմանները անցնում են այլ տարածքներով։ Ի վերջո, հիմա մենք ո՞րն ենք հիմք ընդունում. Իրավակա՞ն, օրենսդրակա՞ն, թե՞ քաղաքական մոտեցումը։ Իսկ երբ սկսում է ընտրովի մոտեցմամբ առաջնորդվել, ապա երկիրը կաթվածահար վիճակի ես հասցնում։ Եվ երբ իշխանությունը փորձում է քաղաքական մանիպույլացիաներ անել, ինչից շահում է միայն թշնամին։

-Ունենք մի իրավիճակ, որ թշնամին դիրքեր է գրավում, ինչի մասին ՊՆ–ն հերքում է, իսկ հասարակությունը, ընդդիմությունը ցույցեր են անում։ Կա տեսակետ, որ վարչապետը պետք է ստորագրի համաձայնագիր, որով պետք է էլի տարածքներ զիջի։ Ունենք ՊՆ նորանշանակ նախարար։ Ինչո՞վ է պայմանավորված նախարարների՝ այսքան շատ փոխվելու գործընթացը։ Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ ։

-Ի՞նչ տարբերություն, ո՞վ է նախարար, նույն քաղաքական թիմն է և պետք է միասին կրեն պատասխանատվությունը։ Ի՞նչ տարբերություն, եթե մեկին այլ տեղ տանեն, մեկ ուիշին՝ այլ։ Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Նորմալ երկրներում կա ռազմավարական հաղորդակցման ընկալում։ Պարտադիր երևույթ է, որ ցանկացած կառավարություն պետք է ունենա ռազմավարական հաղորդակցման համակարգ, բայց ՀՀ–ում չկա։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ էին ասում, որ թափանցիկ կլինի, եկեք այսպես կամ այնպես անենք։ Բայց հիմա, երբ արդեն քվեները ստացել են, ամեն բան պարտադիր չեն իրազեկում հանրությանը։ Որովհետև չկա հանրային պահանջ, որ այն, ինչ մեզ խոստացել եք, դա էլ կատարեք։ Մենք պետք է կայանանք որպես քաղաքական ազգ որ կարողանանք ազգային պետականությունը պահպանել։

-Փաստացի մենք ունենք վտանգի մեջ հայտնված հայրենիք, որտեղ մեր խնդիրների հետ միայնակ ենք մանացել։ Գերեվարված տղաների վերադարձի և զոհվածների աճյունների հետ կապված հարցերի մասին Դուք ի՞նչ կասեք։ Խնդրեմ Ձեր դիտարկումը։ Իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծման կհասնենք։

-Առհասարակ, գերիներին հետ բերելու երկու քանի տարբերակ կա։ Պետք է այնպիսի ցավ ու հարված հասցնենք այդ երկրին, պետքական պատժամիջոցներ կիրառենք, որ իրենք հասկանան, թե ինչքան «ցավալի» է գերիներին պահելը։ Բայց, ցավոք սրտի, մենք դա չենք կարող անել, որովհետև կաթվածահար պետության դիվանագիտությունը նույնպես կաթվածահար վիճակում է։ Իսկ մյուս տարբերակը մեր կողմից նույն քանակի գերիներ վերցնելն է որ կարողանաս իրագործել «բոլորը բոլորի դիմաց» տարբերակը։ Իսկ Ադրբեջանը գերիներին տալու է այն ժամանակ, երբ ցանկանա։ Այսինքն՝ առևտուր է անում մեզ հետ, իսկ դա իրականում անպատիժ մնալու հետևանքն է։ Օրինակ՝ մեզանից քարտեզներ էին ուզում, տվեցինք։ Հետո ասացին սա ենք ուզում, նա ենք ուզում, դրանք էլ տվեցինք։ Ի վերջո, եկեք հիշենք Էրդողանի կնոջ խորհուրդը Ալիևին, որ քիչ քիչ տվեք։ Իսկ թե թշնամին մինչ երբ է ագրեսիա ցւոցաբերելու, պարզապես ասեմ, որ իրենք այդ առումով ազնիվ են և ամեն բան բարձրաձայնում են, «որ Զանգեզուրն էլ են վերցնելու, Սևանն էլ են վերցնելու, ամեն ինչն էլ վերցնելու են։ Իսկ հայ ազգը ամբողջ կյանքում պետք է ապրի պարտվածի խարանով»։ Մենք թշնամու մտադրությունները գիտենք, բայց չունենք ձևակերպած մեր ազգային երազանքը, մեր միասնական նպատակները։ ՄԻնչ այդ, այս պարտված իշխանության հետ պարտվելով գնալու ենք։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը հեռացրել են
08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
10:20 «Նիկո՛լ, ս.» պահանջով դուրս գանք փողոց. Վարդան Ղուկասյանի կոչը ընդդիմադիրներին
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
09:00 Մարդկանց երեսը դառնում է պադոշ. պատմական 4 վիրավորանքները
17:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման