Ներքին 4 տարի առաջ - 18:30 16-11-2021

Ծովից ծով հոգեբուժարան՝ բոլոր կանոններով

Մամուլում լուր տարածվեց,թե հոգեբուժարանում հաշվառված հիվանդը կոտրել է ԱԱԾ մուտքի դռան ապակին: Երեւույթը արտառոց չէ,քանի որ դա այն կառույցն է,որը ՀՀ քաղաքացիներին առաջարկում էր գերի ընկնելու դեպքում զանգել իրենց թեժ գծին կամ, օրինակ, մի հաղորդագրությամբ հերքում էր, թե այսօրվա արտգործնախարարը ԱԱԾ գործակալ է: Լուրն արտառոց չէ,քանի որ մեր ողջ երկիրն է վերածվել մի հսկա հոգեբուժարանի, որտեղ «հիվանդներին» խաղաղասիրական թմրեցուցիչներ են ներարկում,երբ թշնամին մայիսի 12-ից Հայաստանի ինքնիշխան տարածքում է «հանգրվանել», իսկ գերիները շարունակում են խոշտանգվել,այժմ էլ մարտեր են ընթանում: Հոգեբուժարանի հիվանդներն իրենց Նապոլեոն Բոնապարտ,Վարդան Մամիկոնյան ու Տիգրան Մեծ են երեւակայում,կռիվ-կռիվ խաղում: Այդպես է եւ ներկայիս Հայաստանում. այն դասական հոգեբուժարան է՝ բնորոշ բոլոր գծերով՝ ունենք իրեն զորավարի տեղ դրած պաշտպանության նախարար,որը դատապարտվել է զինվորական հանցագործության համար, իրեն Տիգրան Մեծ երեւակայող վարչապետ,որի գործողությունները ոչ թե Տիգրան Մեծի «Ծովից Ծով Հայաստանի» տրամաբանության մեջ են,այլ «Ծովից ծով» պարտության,հանրության ժեխացման ու պետական ինստիտուտների կազմալուծման: Մեր բիբլիական «խենթանոցի» ԱԺ նախագահը հայտարարում է,որ եթե պետք լինի ադրբեջանցիները դուրս կգան այն հատվածներից,որը իրենցը չէ,իսկ իշխանական պատգամավորը պնդում է,որ Ադրբեջանը մեզ համար սպառնալիք չէ,պարզապես մենք պատերազմ չենք ուզում: Այս ամենի «համեմունքը» վերջերս կրկին ակտիվացած ստի քարոզչության գավազանակիր Արծրուն Հովհաննիսյան է:

Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը