Ներքին 4 տարի առաջ - 10:43 16-11-2021

Շախմատային զարգացումներ․ միակ հաղթանակը Գաբրիել Սարգսյանինն է

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Գերմանիայի ընտրանու հետ։

Մեր հավաքականի անդամներից միակ հաղթանակը տարավ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4-10-րդ տեղերն է կիսում մրցաշարում՝ իր ակտիվում ունենալով 6 միավոր:

Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը 1,5։2,5 հաշվով զիջեց Իտալիային։ Միակ հաղթանակը տարավ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին։

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին