Արտաքին 4 տարի առաջ - 22:33 15-11-2021

Պուտինը որոշել է մարդասիրական օգնություն ցուցաբերել Դոնբասի բնակիչներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելու մասին: Հրամանագիրը հրապարակվել է երկուշաբթի օրը` իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով փաստաթղթի տեքստին, աջակցություն տրամադրելու որոշումը կայացվել է «մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, Ուկրաինայի` Դոնեցկի և Լուգանսկի որոշ շրջանների բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար»։

Կրեմլն անհրաժեշտ է համարում կանգնեցնել կենսամակարդակի անկումը՝ շարունակվող «տնտեսական շրջափակման և նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով իրավիճակի վատթարացման պայմաններում»։

Փաստաթղթում ընդգծվում է, որ աջակցություն ցուցաբերելու որոշումը կայացրել է ՌԴ նախագահը` «առաջնորդվելով միջազգային մարդասիրական իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներով ու նորմերով»։
Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի կառավարությանը՝ մեկ ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկել՝ անջատողականների կողմից վերահսկվող տարածքներում արտադրված ապրանքները ռուսական շուկաներ ընդունելու պայմանները մեղմելու համար։ Խոսքը գնում է նման ապրանքների մասնակցության մասին պետական ​​գնումներին՝ ռուսականին հավասար, նշում է ՏԱՍՍ-ը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք