Արտաքին 4 տարի առաջ - 13:35 15-11-2021

Visa-ն կչեղարկի հեռախոսի համարով փոխանցումների միջնորդավճարը

Visa միջազգային վճարային համակարգը 2022թ.-ի ապրիլի 1-ից կչեղարկի քարտից քարտ հեռախոսահամարով փոխանցումների միջնորդավճարը։ Այս մասին, ըստ «Կոմերսանտ» պարբերականի, ասվում է նոյեմբերի սկզբին համակարգի կողմից բանկերին ուղարկված նամակում:

Վճարային համակարգից պարբերականին ասել են, որ քարտից քարտ փոխանցումների ծառայության օգտագործման ընդլայնումը ՌԴ-ում բիզնեսի կարևոր ուղղություններից է, որի զարգացման համար ենթադրվում է այնպիսի «սակագնային քաղաքականության ներդրում, որը համապատասխանում է շուկայական իրողություններին»: Ընդ որում, Visa-ն չի կարող որոշել բանկերի կողմից հաճախորդների համար սահմանված քարտից քարտ գումար փոխանցելու վճարները, ընդգծել են ընկերությունում։ Վարկային կազմակերպությունները կարող են պահպանել իրենց սակագները նույնիսկ համակարգին վճարումները զրոյացնելուց հետո։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան