Արտաքին 5 տարի առաջ - 20:07 28-09-2021

Դատարանը կչեղարկի Ռեյգանին գնդակահարած Ջոն Հինքլիի նկատմամբ կիրառված սահմանափակումները

Վաշինգտոնի դատարանը հայտարարել է, որ 30 տարի առաջ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձ կատարած Ջոն Հինքլի կրտսերի դատական բոլոր սահմանափակումները կհանվեն 2022 թվականից: Դա տեղի կունենա այն պայմանով, որ Հինքլին մինչև հաջորդ տարի չխախտի կալանքի պայմանները, և նրա հոգեկան վիճակը կայուն լինի:

Նիստի դատավորը նշել է, որ Հինքլին հոգեկան հիվանդության ախտանշաններ չունի։ Նա գտնվում է ռեմիսիայում և վտանգ չի ներկայացնում հասարակության համար:

Արդարադատության նախարարությունը համաձայնել է ազատ արձակել Հինքլիին:

Կրտսեր Ջոն Հինքլին կրակել էր Ռոնալդ Ռեյգանի վրա 1981 թվականի մարտի 30 -ին Վաշինգտոնում՝ Hilton հյուրանոցի մոտ։ Ռեյգանը վիրավորվել էր թոքի հատվածից, սակայն արագ ապաքինվել է: Մահափորձի ժամանակ, բացի Ռեյգանից, վիրավորվել էր ևս երեք մարդ՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյմս Բրեյդին, հետախուզության գործակալը և ոստիկան:

Հինքլին ասել էր, որ հանցագործության է անցել դերասանուհի Ջոդի Ֆոսթերին տպավորելու համար:

1982 թվականին դատարանը Հինքլիին անմեղ է ճանաչել անմեղսունակության պատճառով: Դատապարտյալը բուժման համար ուղարկվել է հոգեբուժական կլինիկա: Նա այնտեղ անցկացրել է 34 տարի: 2000 -ականների սկզբին Հինքլիին թույլատրվել է հանդիպել իր ծնողների հետ, իսկ 2016 -ին նա դուրս է գրվել հիվանդանոցից և սկսել է ապրել մոր Վիրջինիայի տանը: Նրան արգելվում է զենք ունենալ, շփվել մամուլի հետ, կապվել Ռեյգանի և Ֆոսթերի ընտանիքների հետ:

Ինչպես նշում է Ամերիկայի ձայնը, Ռեյգանի դեմ մահափորձը խթանել է զենքի վերահսկման շարժման աճը: Հաշմանդամ Բրեդին և նրա կինը՝ Սառան, հիմնել են Brady Campaign to Prevent Gun Violence ընկերությունը: 2014 թվականին Բրեդին մահացել է:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին