Երևան +14°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:37 14-11-2021

Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցչի մրցույթի կարգի փոփոխության նախագիծը․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցչի մրցույթի կարգի փոփոխության նախագիծը, որով նախատեսում ենք, որ եթե դպրոցում կա ուսուցչի թափուր տեղ և երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա դասավանդումը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով (հեռավար)՝ մենթոր դպրոցների ուսուցչի կողմից:

Ընդ որում, նախատեսել ենք, որ մենթոր դպրոցը կարող է քաղաքացիաիրավական պայմանագրի հիմնա վրա ներգրավել մասնագետներ՝ հեռավար դասընթաց կազմակերպելու համար: Սա նշանակում է, որ այն առանձին մանկավարժները, որ հետաքրքրված են, կարող են դպրոցի հետ համագործակցությամբ դիմել և էլեկտրոնային դասավանդել։

Նախատեսել ենք, որ պայմանագիրը պետք է լինի առնվազն մեկ կիսամյակ տևողությամբ, որպեսզի երկուստեք պարզ լինի աշխատանքների կազմակերպման ժամկետը։

Սա, հիշեցնեմ, ժամանակավոր միջոց է, որի ընթացքում դպրոցը շարունակելու է հիմնական ուսուցիչ ներգրավելու համար մրցույթի հայտարարություն տալը։

Այդ ընթացքում երեխաները ունենում են դասերը բաց չթողնելու հնարավորություն։ Ծրագիրը փորձնական կարգով իրականացվում է արդեն այս սեպտեմբերից տարբեր մարզերի տասնյակ դպրոցների համար»։