W rejon Kuźnicy przybywa coraz więcej uzbrojonych funkcjonariuszy białoruskich służb pic.twitter.com/1Bq1VoWWQo
— Ministerstwo Obrony Narodowej
Բելառուսի հատուկ ծառայությունների զինված աշխատակիցները ժամանել են Լեհաստանի հետ սահման՝ Կուզնիցա անցակետի մոտ։ Այս մասին նոյեմբերի 13-ին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը։
Շաբաթ օրը ցերեկը արված ձայնագրությունը ցույց է տալիս զինվորական համազգեստով մոտ 25 տղամարդ՝ հրամանատարի գլխավորությամբ: Նրանք քայլում են փշալարերի երկայնքով։ Ոմանք զենք ունեն։
Կուզնիցայի շրջանում դեռևս երկուշաբթի օրը այնտեղ ժամանած միգրանտների մեծ խումբ կա։ Պոդլասկայի սահմանապահ ջոկատի ներկայացուցիչ, մայոր Կատարժինա Զդանովիչը ուրբաթ օրը հայտնել է, որ նրանց թիվն արդեն անցել է հազարից։
Ավելի վաղ լեհ սահմանապահները տեսանյութ էին ցուցադրել, թե ինչպես են բելառուսական անվտանգության ուժերն օգնում միգրանտներին հատել սահմանը։
Հիշեցնենք, որ Ուկրաինան ամրապնդել է Բելառուսի հետ սահմանները և զորավարժություններ է անցկացնում ուժային կառույցների համար՝ լեհ-բելառուսական սահմանին կուտակված միգրանտների հոսքի ակնկալիքով, որոնք շուտով կարող են գնալ դեպի ուկրաինական տարածք։