Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:32 05-08-2021

Բելառուսի և Լեհաստանի սահմանին անօրինական ներգաղթյալների մեծ խումբ է ձերբակալվել

Լեհական Պոդլյասկի սահմանային ջոկատի աշխատակիցները Բելառուսի հետ սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալել են 62 մարդու, ասվում է Լեհաստանի սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, սա պատմության մեջ միգրանտների ամենամեծ խումբն է, որը մեկ օրում ձերբակալվել է Լեհաստան-Բելառուս սահմանին:

Ինչպես նշվում է, սահմանին բերման են ենթարկվել Իրաքի 50, Իրանի 11 և Կամերունի մեկ քաղաքացի, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացի, որը նպաստել է սահմանի անօրինական հատմանը: