Երևան +17°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:13 13-11-2021

Արևմտյան պետություններն իրենք են ստեղծել միգրացիոն ճգնաժամեր․ Պուտին

Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կապ չունի Բելառուսի և ԵՄ-ի սահմանին տիրող ճգնաժամի հետ։ Նա «Ռոսիա-1 հեռուստաալիքի եթերում հարցազրույց է տվել Պավել Զարուբինին։ ՌԴ նախագահի խոսքով՝ արևմտյան պետություններն իրենք են ստեղծել միգրացիոն ճգնաժամեր։

Պուտինը հայտարարել է, որ ռուսական ավիաընկերությունները չեն տեղափոխում միգրանտներին, որոնք գտնվում են Բելառուսի և ԵՄ-ի սահմանին։ Անդրադառնալով Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ նա նշել է, որ բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը նույնպես միգրանտներ չի տեղափոխում։

Լուկաշենկոյի և Մերկելի շփումները կարող էին լիցքաթափել ներկա իրավիճակը, սակայն, ինչպես նշել է ՌԴ ղեկավարը, նրանք դեռ չեն խոսում։

Շաբաթվա սկզբից Պուտինը երկու հեռախոսազրույց է ունեցել Մերկելի, իսկ մեկը՝ Լուկաշենկոյի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաև բելառուսա-լեհական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահը «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ամենից շատ դիտված