Ներքին 4 տարի առաջ - 13:19 12-11-2021

«Գուրջիև» համույթը համերգային շրջագայություն կունենա եվրոպական երկրներում

Հայաստանի «Գուրջիև» համույթը նոյեմբեր ամսին համերգային շրջագայություն կունենա եվրոպական մի շարք երկրներում՝ Ֆրանսիա, Բելգիա,Նիդերլանդ, Հունգարիա և Լյուքսեմբուրգ:

Այս մասին հայտնում են համույթից՝ նշելով, որ մեկնարկը կտրվի Դեն Բոշում, Նիդերլանդների ամենահայտնի փառատոններից մեկի՝ «November Music»-ի շրջանակներում, Նոյեմբերի 14-ին։

Համույթի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կարևոր իրադարձություններից է Հունգարիայի «Müpa Budapest» համերգասրահում ներկայացվելիք «Բարտոկ և Կոմիտաս» ծրագրի պրեմիերան։ Հնչելու են 1930-ականներին Բելա Բարտոկի գրի առած ժողովրդական մեղեդիները՝ հավաքագրված Արևմտյան Հայաստանի հայկական գյուղերից:

Բելգիայի Անտվերպեն քաղաքի «deSingel» փառատոնում, որը ռեքվիեմների փառատոն է, համույթը կներկայացնի հայկական ողբերգեր, հայ հոգևոր երաժշտություն, Կոմիտասի և Գուրջիևի ստեղծագործությունները՝ Լևոն Էսկենյանի գործիքավորմամբ։

«Գուրջիև» համույթն այս համերգաշարի ընթացքում ՀԲԸՄ–ի հրավերով նոյեմբերի 16-ին, 17-ին և 19-ին հանդես կգա նաև Ֆրանսիայի Փարիզ, Մարսել և Լիոն քաղաքներում։

Այնուհետև «Գուրջիևը» համերգաշարը շարունակելու է Ֆրանսիայի Բորդո քաղաքի «Le Rocher de Palmer» համերգասրահում, որից հետո ելույթ կունենա Լյուքսեմբուրգի Ֆիլհարմոնիայում։

Շրջագայության ավարտը կայանալու է Նիդերլանդների Հաագա և Ամստերդամ քաղաքներում։ Հաագա քաղաքում համերգը կկայանա «Amare Den Haag» համերգասրահում, իսկ Ամստերդամի համերգը՝ «Muziekgebouw» համերգասրահում՝ նոյեմբերի 28-ին։

Համերգային շրջագայության ավարտից հետո համույթը սկսելու է իր 3–րդ սկավառակի ձայնագրությունները, որը հրատարակվելու է գերմանական հանրահայտ ECM records–ի կողմից։

Համերգների հայտագիրը.

Նոյեմբերի 14 «November Music» փառատոն, Դեն Բոշ, Նիդերլանդներ

Նոյեմբերի 16 Cathédrale Sainte-Croix des Arméniens, Փարիզ, Ֆրանսիա

Նոյեմբերի 17 Centre Culturel Alex Manoogian, Լիոն, Ֆրանսիա

Նոյեմբերի 19 Théâtre L'Acte 12, Մարսել, Ֆրանսիա

Նոյեմբերի 21 DE SINGEL International Arts Centre, Անտվերպեն, Բելգիա

Նոյեմբերի 23 Müpa Budapest, Բուդապեշտ, Հունգարիա

Նոյեմբերի 24 Rocher de Palmer փառատոն, Բորդո, Ֆրանսիա

Նոյեմբերի 26 Philharmonie Luxembourg, Լյուքսեմբուրգ

Նոյեմբերի 27 Amare - Den Haag, Հաագա, Նիդերլանդներ

Նոյեմբերի 28 Muziekgebouw, Ամստերդամ, Նիդերլանդներ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի