Ավելին 4 տարի առաջ - 22:17 11-11-2021

Եվրամիությունը կարող է հավանություն տալ COVID-19-ի բուժման երկու դեղամիջոցի

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) առաջարկել է թույլտվություն տրամադրել Ronapreve (kasirivimab/imdevimab) և Regkirona (regdanvimab) դեղամիջոցներով կորոնավիրուսի բուժման համար, հայտնում է կարգավորողի մամուլի ծառայությունը։

Այս դեղամիջոցները կարող են օգտագործվել կորոնավիրուսային վարակի բուժման համար մեծահասակների և 12 տարեկանից բարձր երեխաների դեպքում։

«[Սրանք] առաջին մոնոկլոնալ հակամարմիններով դեղամիջոցներն են, որոնք ստացել են EMA-ի հաստատում COVID-19-ի [բուժման] համար և միացել են այն ապրանքների ցանկին, որոնք դրական կարծիք են ստացել առաջին անգամ այն ​​բանից հետո, երբ 2020-ի հունիսին Veklury-ն (remdesivir) առաջարկվեց թույլտվության համար», - ասվում է հաղորդագրության մեջ։

Մարդու համար նախատեսված դեղերի EMA կոմիտեն երկու դեղամիջոցների վերաբերյալ իր առաջարկությունները կուղարկի Եվրոպական հանձնաժողովին:

Մոնոկլոնալ հակամարմինները սպիտակուցներ են, որոնք նախատեսված են հատուկ թիրախին միանալու համար, այս դեպքում՝ SARS-CoV-2 սպիտակուցին, որը վիրուսն օգտագործում է մարդու բջիջներ մտնելու համար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը