Արտաքին 5 տարի առաջ - 10:20 28-09-2021

Pfizer-ը սկսել է COVID-19-ից պաշտպանող դեղամիջոցի փորձարկումը

Pfizer Inc դեղագործական ընկերությունը հայտարարել է ներքին ընդունման հակավիրուսային դեղամիջոցի փորձարկման լայն փուլի մեկնարկի մասին, որը նախատեսված է կանխելու կորոնավիրուսով վարակվելը՝ COVID-19-ով վարակված անձի հետ շփման միջոցով: Այս մասին հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը:

«Pfizer-ն այսօր հայտարարել է ուսումնասիրության երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ նոր ներքին ընդունման հակավիրուսային PF-07321332 դեղամիջոցի գնահատման համար, որն օգտագործվում է Ռիտոնավիրի փոքր դեղաչափի հետ համատեղ՝ COVID-19 հիվանդությունը կանխելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այս փուլում մասնագետները դեղամիջոցը փորձարկելու են 2.6 հազար մարդու վրա, որոնցից մի քանիսը կստանան պլացեբո: COVID-19-ի դեմ պայքարելու համար գիտնականներն օգտագործում են ռիտոնավիր հակառետրովիրուսային դեղամիջոցը, որն, այլ դեղամիջոցների հետ միասին, օգտագործվում է ՄԻԱՎ վարակի բուժման համար:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը