Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:24 11-11-2021

Բողոքի ակցիայի ժամանակ հանդիպեցի ոստիկանների, որոնց համար Փաշինյանին ծառայելն առավել կարևոր է, քան սեփական ընտանիքին ու սերունդներին հայրենիք թողնելը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուզում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ այն ոստիկանների պահվածքին, ովքեր այսօր մեծ խանդավառությամբ, առանձնակի կոպտությամբ, ապօրինի հրամաններ կատարելով, այս իրականության հետ անհաշտ քաղաքացիների էին բերման ենթարկում։

Ես ճանաչում եմ ոստիկանների, ովքեր բացառապես ծառայում են օրենքին և օրինականությանը, սակայն հատկապես այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ հանդիպեցի ոստիկանների, որոնց համար Փաշինյանին ծառայելն առավել կարևոր է, քան սեփական ընտանիքին ու սերունդներին հայրենիք թողնելը։

Նիկոլի քաղաքական թիմի մասով ամեն ինչ պարզ է, նրանք կրում են այն խարանն ինչ իրենց առաջնորդը փաթաթել է նրանց վզին, բայց չեմ կարողանում հասկանալ հանուն պարգևավճարի հայրենիքի պաշտպանության համար պայքարի ելնողներին մեծ եռանդով ու դաժանությամբ բերման ենթարկողներին։

Անընդհատ ուզում ես այդ մարդկանցից հարցնել՝ լսեք, դուք հայրենիք չե՞ք կորցրել, դուք ձեր ընտանիքի ապագայի մասին չե՞ք մտածում, վերջապես դուք սրբություն ունե՞ք։

Թե՞ Նիկոլը ձեր համար ամեն ինչ է՝ ընտանիք, հայրենիք, սրբություն, ում համար պատրաստ եք մրցավազքի մեջ մտնեք ադրբեջանցիների հետ։

Այդ երկու կոպեկ գումարը քթներիցդ է գալու, մեկ է՝ չեք մարսելու»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան