copy image url
Խոսք 2 տարի առաջ - 20:39 11-11-2021

Հայոց Ցեղասպանության խնդիրը ազգային քաղաքական զինանոցի տարր է, իսկ Մեծ Բրիտանիան այս պահին օգտվում է դրանից. Ռուբեն Մելքոնյան

Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թշնամուն հերթական հողը նվիրելու, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի ունեցող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցման, Էրդողանի կողմից հնչեցրած «դրական ազդակների» և նոր պատերազմ սկսվելու հավանականության մասին Oragir.news–ը զուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։

-Արժանահավատ լուրերը մոտ մեկ ամիս առաջ հաստատում էին, որ Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հայկական հողն է նվիրել թշնամուն, այս անգամ՝ Կապանի մերձակայքում։ Սա հերթական հիշեցումն է մեզ համար, որ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի տարածքը նվաճելու հարցում չեն կանգնելու ոչ մի վայրկյան, ինչքան էլ ցանկանանք չհավատալ, որ 21-րդ դարում լինում են պետության լիարժեք նվաճումներ, ցեղասպանություններ ու մեծ պատերազմներ։ Որպես մասնագետ՝ կարո՞ղ ենք ասել, որ թուրք-ադրբեջանական համատեղ ուժերը ամեն հնարավորություն օգտագործելու են, որ այս տարածքում Հայաստանը՝ որպես պետություն, գոյություն չունենա։ Սա ոչ թե Էրդողանի, Ալիևի կամ որևէ այլ գործչի անձնական նախընտրության հարց է, այլ այդ երկու պետությունների բնական ձգտումը՝ իրենց դիրքերը տարածաշրջանում մեծացնելու ու նորանոր հաջողություններ գրանցելու։ Հայաստանը այսօր այդ զարգացմանը խանգարող գլխավոր գործոնն է, միաժամանակ՝ ամենաթույլ։ Ի՞նչ կասեք դրա վերավերյալ։

-Գիտե՞ք, մենք պետք է ֆիքսենք և հասարակության լայն շերտերին, ի վերջո, պետք է հասանելի դառնա, որ թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումները դադարելու որևէ միտում չեն դրսևորում և, այսպես ասած, դրանք ունեն միայն ծավալվելու հնարավորություն։ Թուրք-ադրբեջանական գլոբալ ծրագրերում ՀՀ-ն՝ որպես պետություն, գորյություն չունի։ Այդ պատճառով էլ, կարելի է ասել՝ անվերջանալի պատմություն է Հայաստանի տարբեր տարածքների հանդեպ նրանց շարունակական նկրտումները, որը այսօր կարող է դրսևորվել Սյունիքի մարզում, վաղը Գեղարքունիքում, մյուս օրը մեկ այլ մարզում, այսինքն՝ այդ պահանջները անընդհատ չհիմնավորված լինեն։ Հայաստանը՝ սկսած 2018 թվականից, դիմադրելու, այս վտանգը գիտակցելու առոումով պոտենցյալ չունեցող իշխանություն ունի։ Այս իշխանության պարագայում, որը անգամ չի գիտակցում վտանգը, խոսել Հայաստանի հակադարձումների մասին, խոսել Հայաստանի՝ գործոն լինելու մասին, առնվազն լուրջ չէ։ Եվ հիմա մենք գտնվում ենք այնպիսի վիճակում, որ մեր խնդիրները, մեր տարածքները, մեր պատմական հողերը միջազգային տարբեր քննարկումներում կարող են լինել տարբեր օրակարգի, կամ տարբեր օտար երկրների քննարկումների նյութ։ Ու մենք այս ամենում՝ որպես գործոն, ցավոք սրտի, չկանք։ Եթե Հայաստանը կա էլ, ապա դա ունի շատ սիմվոլիկ նշանակություն։ Թուրք-ադրբեջանական շարունակական վտանգները Հայաստանի հանդեպ, ես վստահեցնում եմ, որ չեն դադարելու, և ավելի լկտի են դառնալու, քանի դեռ Հայաստանում իշխում է կեղծ խաղաղասիրական, տգիտության վրա հիմնված իշխանությունը։

-Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը։ Օրինագիծը ներկայացնելու է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը, որի նպատակն է պաշտոնական ճանաչման և հիշատակության միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը: Այս պահին Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման-չճանաչման խնդիրը որևէ նշանակություն ունի՞, թե՞ չունի։

-Իմ խորին համոզմամբ այս խնդիրը ՀՀ-ի համար նշանակություն չունի։ Ինչու՞։ Մի քանի փաստարկ բերեմ, առաջինը ակնհայտ է։ Հայոց Ցեղասպանության խնդիրը ազգային քաղաքական զինանոցի տարր է, և Մեծ Բրիտանիան էլ այս պահին օգտվում է այդ զինանոցի տարրից՝ միայն իր կամ իր դաշնակից երկրների նպատակների համար, այլ ոչ թե առաջնորդվելով համամարդկային արժեքներով, կամ իրոք հավատալով բարոյական արժեքներին ու հայ ժողովրդին պատուհասած այս աղետը անկեղծ դատապարտելու մղումներով։ Երկրորդը այն է, որ Մեծ Բրիտանիան, ցավոք, այնպես է ստացվել, որ պատմության ընթացքում Հայաստանի շահերի դեմ ամենավատ դերը կատարած և ամենաշատ վնասները հասցրած պետությունն է դիվանագիտության ասպարեզում։ Սկսած տասնիններորդ դարից՝ բոլոր միջազգային հարթակներում պայմանագրերի քննարկումների ժամանակ Մեծ Բրիտանիան խաղացել է բացահայտ հակահայկական դեր։ Եվ երրորդ․ Մեծ Բրիտանիան ունի ակնհայտ, չթաքցնող լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, և 44-օրյա պատերազմի ընթացքում որևէ գործուն ակտիվություն չի ցուցաբերել խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական հարձակումների, ֆոսֆորային ռումբերի և դրանց կանխարգելման հետ կապված։ Եվ հիմա, այն էլ նոյեմբերի 9-ին, Հայոց Ցեղասպանությունը ինչ-որ մակարդակում ճանաչելու հետ կապված լուրի հրապարակումը, ես կարծում եմ, որ շատ սենտիմենտալ ոճ է, որ հույս ունեմ հայ հասարակության վրա և Հայաստանում, և սփյուռքում, ունենալու է շատ-շատ թույլ ազդեցություն, և որ հայ հասարակությունը բրիտանական այս քայլին պատասխանելու է զուսպ։ Որովհետև սա ոգևորվելու առիթ չէ, սա Հայաստանի շահերից բխող քայլ չէ, և եթե ես այս հարցին ուղիղ պատասխանեմ, Հայաստանը այս պահին չունի այդ ճանաչման խնդիրը։ Հայաստաի համար դա չունի այդպիսի լուրջ նշանակություն։

-Մեկ ամիս առաջ Էրդողանը ավելի պարզ ներկայացրեց իր «դրական ազդակները», որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Արցախը, Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և հրաժարվի պահանջատիրությունից: Մենք միայնակ ենք կարծես մնացել մեր խնդիրների հետ։ Ո՞նց ենք դուրս գալու այս փակուղուց։

-Իրականում, շատ բարդ է, որովհետև Հայաստանի իշխանությունները իրենց վարած ապաշնորհ քաղաքականության պատճառով, հատկապես 2018 թվականից սկսած, մեզ դրել են այնպիսի վիճակի առջև, որ մենք մեր խնդիրների հետ մնացել ենք անպաշտպան։ Եվ այս շատ նուրբ խնդիրները, որոնք պետք է հավասարակշռվեր, արվեր տարբեր երկրների հետ համագործակցելով, այս ապաշնորհ, ապիկար իշխանությունները հասցրել են այնպիսի վիճակի, որ համագործակցելու և դիմադրելու պոտենցյալը լիովին, ըստ էության, մսխված է։ Թուրքական նախապայմանները, որոնք 1990-ականներից դրվել են ՀՀ-ի առջև, հիմա ավելի ագրեսիվ ու կարծր են դառնում։ Իսկ դրա դեմ պայքարելու թիվ մեկ խնդիրը ինչքան էլ տարօրինակ թվա, ոչ թե Անկարայում, Մոսկվայում և այլ քաղաքներում է, այլ հենց Երևնում։ Որովհետև Երևանում, Հայաստանում կա մի իշխանություն, որը մտածելակերպով հայաստանյան շահերին հավատարիմ չէ ու չի զգում վտանգները , որը չի տեսնում Թուրքիայի բացասական քայլերը, այլ հակառակը, այն համարում է դրական ազդակներ։ Ուստի այս իշխանության պայքարը Թուրքիայի ու թուրքական վտանգների դեմ, ըստ էության անհնար է։ Այնպես որ ես կարծում եմ, որ մենք ունենք պոտենցյալ, պրոֆեսիոնալ դիվանագետներ, և համագործակցային հնարավորություններ, բայց, դրան քաշխատեցնելու համար, մեզ պետք է հայկական մտածողություն ունեցող իշխանություն։ Իսկ այս իշխանությունը ոչ միայն հեռու է պրոֆեսիոնալիզմից, այլև առհասարակ հեռու ՀՀ-ի հանդեպ վտանգները տեսնելու գիտակցումից։

-Կա ՞ արդյոք նոր պատերազմի վտանգ։ Համաձայնագրի ստորագրման մեկ տարին արդեն լրացավ։ Ի՞նչ ենք արել այս մեկ տարվա ընթացքում, որովհետև սարսափելի շատ են խնդիրները։

-Մենք, ցավոք սրտի, անցյալ տարվա ընթացքում լուրջ վերաարժևորումներ չենք արել, մենք ամբողջ աշխարհի առաջ շարունակում ենք ներկայանալ մի հասարակություն, որը հանդուրժում է պարտված, երկիրը կապիտուլյացիայի տարած իշխանության։ Նույնիսկ Ալիևը իր զարմանքը չի կարողանում թաքցնել, թե ինչպե՞ս է ժողովուրդը ընտրել մի ուժի, որը երկիրը տարավ ահա այսպիսի պարտության։ Մենք, կամ հասարակության գոնե մեծ մասը լիովին տարված է այլ խնդիրներով, իրար մեջ նոր անջրպետներ ստեղծելով։ Հասարակությունը ավելի հեշտությամբ թշնամիներ է գտնում իր մեջ, տարբեր կերպարների, տարբեր քաղաքական գործիչների մեջ, քան թե տեսնում է իրական արտաքին թշնամուն։ Ուստի այս մեկ տարին, ոչ միայն տարածքների կորստի արձանագրումն է, ոչ միայն հազարավոր զոհերի, ոչ միայն բարոյական ճգնաժամի արձանագրումն է, այլ այն, որ մենք՝ որպես հասարակություն, դեռևս այնքան չենք հասունացել, որպեսզի այս հարվածից գոնե դասեր քաղենք։ Պատերազմները մարդկությանը ուղեկցել են մարդկության պատմության սկզբից, բայց հասարակությունները վերաարժևորել են ամեն բան, իսկ հետո կարողացել են վերականգնել կորցրածը։ Իսկ մեզ մոտ և՛ իշխանության ներկայացուցիչները, և՛ արտաքին թշնամիները և՛ ադրբեջանցիները մոլեգնորեն պայքարում ու քննադատում են ռևանշի գաղափարախոսությունը, որը ոչ միայն բացասական նշանակություն ունի, այլև՝ վերաարժևորելու, իր սխալներից դասեր քաղելու նշանակություն ունի։ Որովհետև առողջ ռևանշը միայն բացասական նշանակություն չունի, այլ սխալները ուղղելու և մեզ պատկանող տարատեսակ խնդիրները լուծելու նշանակություն ունի։ Այս պարագայում ես կարծում եմ, որ հիմա մենք ունենք նմանատիպ վիճակ, բայց ես չեմ տեսնում որևէ նախադրյալ, որ հասրակությունը այս խորը թմբիրից, կործանարար վիճակից կարողանա դուրս գալ, և կամ էլ այդպիսի որևէ ցանկություն ունի։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը հեռացրել են
08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
10:20 «Նիկո՛լ, ս.» պահանջով դուրս գանք փողոց. Վարդան Ղուկասյանի կոչը ընդդիմադիրներին
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
09:00 Մարդկանց երեսը դառնում է պադոշ. պատմական 4 վիրավորանքները
17:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման