Երևան +12°
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 14:03 11-11-2021

Բրոնզե մեդալակիր հայ ըմբիշները վերադարձել են Բելգրադից

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունից վերադարձել են բրոնզե մեդալակիր հայ ըմբիշները:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանից հայտնում են, որ մրցանակակիրներն են՝

Հունահռոմեական ոճի ըմբիշամարտում Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել 72 կգ քաշային կարգում

Ազատոճային ըմբիշ Արման Ավագյանը բրոնզե մեդալ է նվաճել 79 կգ քաշային կարգում

Աշտարակցի Շանթ Խաչատրյանը և փարպեցի Արման Ավագյանն իրենց մարզական առաջին քայլերը կատարել են Արագածոտնի Աշտարակի մարզային մանկապատանեկան մարզադպրոցում: