Երևան +15°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:57 10-11-2021

ԱՀԿ-ն հնարավոր է համարել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ամենամյա արդիականացումը

Ներկայումս ուսումնասիրվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մոդիֆիկացման հնարավորությունը՝ SARS-CoV-2-ի նոր մուտացիաների ի հայտ գալը կանխելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը։

Նա հավելել է, որ պատվաստանյութ մշակողները ներկա պահին աշխատում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերը կորոնավիրուսի նոր շտամների դեմ արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

«Մենք նախկինում գրիպի հետ կապված նման բան արել ենք: Այժմ ամեն տարի մենք գրիպի դեմ նոր պատվաստանյութ ունենք՝ կախված շրջանառվող շտամից»,- բացատրել է նա:

Նման մոտեցում կարող է կիրառվել նաև կորոնավիրուսային դեղամիջոցների դեպքում, ասել է նա: