Արտաքին 4 տարի առաջ - 11:38 10-11-2021

Մարմարայի համալսարանը հրաժարվել է Էրդողանի կրթական աստիճանի մասին տեղեկություն տրամադրել

Մարմարայի համալսարանի ռեկտորատը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համալսարանական կրթության աստիճանի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ «Ժողովրդի փրկություն կուսակցության» (ԺՓԿ-HKP) դիմումը, գրում է ermenihaber-ը։

Համալսարանի հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Քանի որ մեր ասպիրանտների տեղեկատվությունը գտնվում է անձնական տվյալների գաղտնիության շրջանակում, այն չի տարածվում երրորդ անձանց վրա, նույնիսկ եթե նրանք մերձավոր ազգականներ են»:

HKP-ն ապրիլի 28-ին դիմել էր Մարմարայի համալսարան Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում կուսանկցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդ Էրդողանի համալսարանական աստիճանի մասին տեղեկություններ ստանալու համար։

Ռեկտորի անունից պատասխանելով դիմումին՝ պրոռեկտոր պրոֆեսոր Մուստաֆա Քուրթը հայտարարել է, որ իրենք ոչ մի քայլ ընթացք չեն տվել դիմումին՝ ելնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքից»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս