Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:51 09-11-2021

Այո՛, Գյումրիի ՏԻՄ ընտրության արդյունքները եղել են ազդակ. Նազելի Բաղդասարյան

Ես գիտեմ, որ մարզպետները գալիս և գնում են, լրագրողները մնում են. ես լիահույս եմ, որ համագործակցությունը հետագայում արդյունավետ կլինի, պատրաստ եմ բաց, թափանցիկ աշխատանքի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ հավաստիացնելով, թե մարզպետարանի դռները միշտ բաց կլինեն լրագրողների առջեւ:

Անդրադառնալով նրան, որ այս իշխանությունները Շիրակի մարզում 3 տարում 4 մարզպետ են փոխել, նորանշանակ մարզպետն ասաց. «Որոշ պաշտոնավարումների դադարեցումներ պայմանավորված են եղել օբյեկտիվ հանգամանքներով, որոշներն էլ՝ սուբյեկտիվ, բայց եթե չեմ սխալվում՝ մարզպետի պաշտոնը զբաղեցրած մեր նախորդող գործընկերները բոլորն էլ այս պահի դրությամբ պետական պաշտոններ զբաղեցնում են, երկուսը փոխնախարար, մեկը՝ համալսարանի ղեկավար։ Այսինքն՝ սա խզում չէ»:

Դիտարկմանը, թե Նազելի Բաղդասարյանին գործուղել են Շիրակի մարզ՝ համայնքների խոշորացման նպատակով նշանակված ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի համար հաղթանակ ապահովելու, Նազելի Բաղդասարյանն ընդգծեց. «Ես չէի ուզենա այդ գործընթացները ուղիղ կապել: Այո՛, Գյումրու ՏԻՄ ընտրության արդյունքները եղել են ազդակ․ և մենք որոշակի որոշումներ փոփոխել ենք թիմի ներսում։ Եվ ես չեմ թաքցնում, որ այս կադրային փոփոխությունը կապված է դրա հետ, բայց ինչ վերաբերում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, եկեք ֆիքսենք, որ մարզպետը քաղաքական պաշտոն չէ, վարչական պաշտոն է, և ես շարունակելու եմ գործել և մնալ իմ լիազորությունների շրջանակում նախևառաջ իմ առաջ դնելով մեկ կարևոր հանգամանք՝ Շիրակի մարզի զարգացման ապահովում։

Բնականաբար, որպես քաղաքական թիմի անդամ ՝ ինձ համար շատ կարևոր է, որ մենք ունենանք տարբեր համայնքներում հաղթանակ, բայց կարծում եմ՝ մեկ ամիս ժամկետը շատ քիչ է գործոն դառնալու համար: ՏԻՄ-ի հետ կապված աշխատանքներում կլինեն շտաբի պետեր , քարոզարշավի մեկնարկներ, տեղերում կաշխատեն։ Լիահույս եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը տարբեր համայնքներում կկարողանա հաղթանակ տանել»։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում