Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:07 11-11-2021

Շիրակի մարզից Ադրբեջանում 33 գերի կա. Նազելի Բաղդասարյան

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության նիստից հետո Շիրակի նորանշանակ մարզպետ Նզելի Բաղդասարյանը լրագրողներին տված ասուլիսում նշել է․ «Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի թերացման վերաբերյալ ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, էթիկապես ճիշտ չէ, ավելին` պարոն Հովհաննիսյանի հետ արդյունավետ համագործակցել ենք և գրանցել ենք բազմաթիվ հաջողություններ»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Այն որոշակի բացթողումները, որոնք եղել են ոլորտում, կկարողանամ համակարգել և ունենալ լավագույն արդյունք։ Նախկին մարզպետի նկատմամբ քաղաքական թիմում որևէ դժգոհություններ կամ այլ վերաբերմունք չկա։ Դրա վկայությունն այն է, որ պարոն Հարությունյանը այսօր կառավարությունում բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում»,- ասել է Բաղդասարյանը։

Գերիներին առնչվող հարցին Բաղդասարյանը պատասխանեց.

«Շիրակի մարզից ունեինք 62 գերեվարվածներ, նրանցից վերադարձել են միայն 29-ը, 33 հոգի դեռևս գերեվարման մեջ է։ Վերադարձի գործընթացը բավականին ինտենսիվորեն ընթանում է, իմ աշխատանքային առաջին օրը հանդիպել եմ գերեվարվածների հարազատների հետ, նախօրեին մեկ այլ ձևաչափով հանդիպում է եղել։ Այսօր էլ որոշակի խնդիրներ կային, որոնք կապված են գերեվարվածների, անհետ կորածների ֆինանսական աջակցության հետ, վարչապետի աշխատակազմի հետ արագ կոմունիկացրել ենք և այդ գումարների հարցը լուծվել է»։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում