Երևան +21°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:23 08-11-2021

Սաակաշվիլին հոսպիտալացվել է Թբիլիսիի հիվանդանոցում

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հոսպիտալացվել է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում։ Այս մասին երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 8-ին, հայտնել է երկրի Քրեակատարողական ծառայությունը։

«Առողջության վատթարացումը կանխելու և բանտարկյալ Միխայիլ Սաակաշվիլիի կյանքի վտանգի բարձրացման հետ կապված՝ նա 12-րդ ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է մեղադրյալների և դատապարտյալների թիվ 18 բուժհաստատություն: Հանրությանը փուլ առ փուլ կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Սաակաշվիլիի մայրը՝ Ջուլի Ալասանիան, հայտնել էր, որ որդուն ուղղաթիռով դուրս են բերել բանտից անհայտ ուղղությամբ։

Նաև այսօր հացադուլավոր Սաակաշվիլիին այցելել է քահանա՝ Ախալքալաքի միտրոպոլիտ Կումուրդոյի և Կարի Նիկոլոզ Պաչուաշվիլին։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ խոստովանել և հաղորդություն է ստացել 40 օր «չոր պահքից» հետո։