Երևան +21°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:53 06-11-2021

Բոլոր պարտություններից հետո բոլոր երկրներում հասունանում է ազգային ոգին, մարդիկ գիտակցում են միասնական լինելու կարևորությունը. Արամ Փախչանյան

«Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Ազգային ինքնությունը և ընտրանի» համաժողովը, որի նպատակն է ազգային ակադեմիական այնպիսի համայնքի ձևավորմանը, որը հանդես կբերի մի շարք կարևոր օրակարգեր, ինչպիսին են պետականությունը պահպանելը, այն հետագայում ամրապնդելը։ Բանախոսները տարբեր բնագավառներից են, անդրադառնում են իրենց մասնագիտական շրջանակներում կատարած հետազոտություններին։

Համաժողովի երրորդ մասում քննարկման թեման կրթության, մշակույթի, ընտանիքի, Եկեղեցու դերը ազգային դիմագիծ ձևավորելու գործման մասին էր։ Բանախոսներն էին ազգագրական երգիչ Արսեն Գրիգոյանը, Արամ Փախչանյանը, Ռուբեն Վրդ. Զարգարյանը, գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը։ Արամ Փախչանյանը շեշտեց ոչ պետական՝ մասնավոր դպրոցներում ուսումնառության կարևորությունը, ինչպես նաև անդրադարձավ համաժողովի կաևորության մասին, մասնավորապես նշելով, որ համաժողովը կարևոր նշանակություն ունի այնքանով, որ այն ապաքաղաքական է, իր առջնահերթ նպատակը այն է, որ ծավալվի մի շատ կարևոր խոսակցություն։ «Բոլոր պարտություններից հետո բոլոր երկրներում հասունանում է ազգային ոգին, մարդիկ գիտակցում են միասնական լինելու կարևորությունը ու սովորաբար բախվում են խնդիրների, քանի որ միասնականության պակասի դրսևորում է լինում, իսկ պարտությունները բերում են ազգի միավորման, զարգացման, ազգային արժեքների վերահաստատմանը։ Կարծում եմ, որ մենք պետք է մեր նախկին սխալներից դաս քաղենք և կենտրոնանանք ոչ թե պառակտվելու ու իրարից տարբերվելու վրա , այլ համախմբվենք բոլոր ոլորտներում, և այդ համաժովը հենց այդ ուղղությամբ կատարվող շատ կարևոր քայլ է, որպեսզի մենք բյուրեղացնենք այն ամենը, ինչի և մենք ի վիճակի ենք և կարող ենք միավորվել»,- եզրափակեց նա։ Ազգագրական երգիչ Արսեն Գրիգորյանն իր խոսքում նշեց. «Ես կարծում եմ, որ մեր խնդիրները գալիս են ընտանիքից, ընտանիքի դաստիարակությունից, և մենք մեր երեխաներին չենք դաստիարակում այնպես, որ իրենք ոչ թե իրենց ընտանիքի սեփականությունն են, այլ՝ պետության։ Եվ դրա համար է, որ երբ երեխան մեծանում է, անձի գերակայությունը միանգամից երևում է։ Երեխային տանը սովորեցնում են, որ ինքը պետք է լավ սովորի ու լավ գումար վաստակի, սակայն ես կուզենայի անդրադառնալ դրա շարունակությանը, թե հիմա ի՞նչն է պակասում դպրոցում։ Մենք դպրոցը դիտարկում ենք որպես գիտելիքներ ստանալու օջախ, որտեղ մենք ուղարկում ենք մեր երեխաներին և նրանք գիտելիքներ են ստանում։ Իսկ արդյո՞ք մենք պարտավոր չենք մեր երեխաներին դպրոցում տալ այն կրթությունը, որը պետք է լինի միջոց՝ ծառայելու պետությանը, զարգացնելու պետությունը»-, եզրափակեց նա։ Գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը իր խոսքում նշեց. «Կան մարդիկ, ովքեր առաջնորդվում են շահով, իսկ ազնիվ լինելու մասին, երբ խոսում ենք, դրանք հոգևոր երևույթներ են, որոնք մենք պետք է հիմնավորենք։ Ցավոք սրտի, հենց այսօր, մեր հասարակության մեջ նկատվում են այնպիսի հատկություններ և ընդունված է համարել այնպիսի երևույթներ, որոնք հակահասարակական են։ Օրինակ՝ երբ պաշտոնյան սուտ է խոսում, ինքը պետք է պատժվի ոչ միայն նրա համար, որ սուտ է խոսել, այլ որ այդ ստի հետևանքով կորչում է վստահությունը։ Որտեղ՝ հաց, այնտեղ՝ կաց, ու դա ևս շահի դրսևորում է։ Մենք չենք կարողանում մեր հասարակությանը բացատրել, որ ամենաշահեկան բանը ՀՀ-ում ապրելն է, որովհետև, ով ուզում ես եղիր, եթե գնում ես ՌԴ, ԱՄՆ , ֆրանսիա կամ այլ երկրներ, դու չես կարող հասնել այն աստիճանի, որը կարող ես հասնել այստեղ, ու սա ևս շահի դրսևորում է, որը ես չեմ հորինել, այլ գրել է Խաչատուր Աբովյանը, ասելով, որ ավելի լավ է լինել քո ազգի մեջ առաջինը, քան մեծ ազգերի մեջ տաս հազարերորդը»,- եզրափակեց նա։