Ավելին 4 տարի առաջ - 19:04 06-11-2021

Pfizer-ի COVID-19-ի հաբը 89% արդյունավետություն է ցույց տվել

Pfizer-ի նոր COVID-19-ի հաբը կլինիկական փորձարկումներում ցույց է տվել 89 տոկոս արդյունավետություն։ Այս մասին հաղորդել է ընկերությունը:

PAXLOVID-ը 89%-ով նվազեցնում է COVID-19-ով պայմանավորված հոսպիտալացման կամ մահվան ռիսկը, եթե այն ընդունվի ախտորոշումից հետո երեք օրվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ, հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1200 չափահաս՝ թեթև և միջին ծանրության կորոնավիրուսային վարակով։ Դեղորայք ընդունած հիվանդների խմբում հոսպիտալացվել է ընդամենը 6 մարդ, 28 օրվա ընթացքում մահվան դեպք չի գրանցվել։ Պլացեբո խմբում հոսպիտալացվել է 41 մարդ, որից 10-ը հետագայում մահացել է։

Ընկերությունը նախատեսում է տվյալներն ուղարկել ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչություն (FDA)՝ դեղամիջոցի թույլտվություն ստանալու համար։

Հոկտեմբերի 12-ին Merck-ը և նրա գործընկեր Ridgeback Biotherapeutics-ը դիմել են FDA՝ իրենց COVID-19 դեղամիջոցի՝ մոլնուպիրավիրի հաստատման համար, որը արտադրվում է որպես հաբ: Կլինիկական փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ այս դեղամիջոցի օգտագործումը բարձր ռիսկային խմբի մարդկանց մոտ 50 տոկոսով նվազեցրել է հոսպիտալացման և մահվան ռիսկը։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
11:06 38-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
13:26 Այսօր ուժեղ պտտահողմ է գրանցվել Վարդենիսում և Մարտունիում
18:52 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը
09:20 Արման Ծառուկյանը շանս չտվեց UFC-ի լեգենդին