Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:38 04-11-2021

Եթե նախկինում Հայաստանն ու Արցախը տնտեսության, անվտանգության և ժողովրդի միասնության առումով մեկ հզոր գործոն էին, ապա այսօր պատկերն այլ է․ Սեյրան Օհանյան

«Նույնիսկ մարտական գործողությունների դադարեցումից մեկ տարի անց Հայաստանի իշխանությունները, ունենալով անհրաժեշտ ողջ գործիքակազմը, ոչ մի քայլ չձեռնարկեցին անվտանգության ռազմավարության գնահատման և վերանայման, ներքին և արտաքին մարտահրավերների սահմանման և դրանց հակազդման հայեցակարգի մշակման ուղղությամբ:

Այս մասին «Հայաստան» դաշինքի նախաձեռնած «Պատերազմի արդյունքները. հետաքննող հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն. հետպատերազմյան վերականգնում» քննարկումների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքերով՝ կառավարության փոխարեն դա փորձում է անել «Հայաստան» դաշինքը՝ փորձագիտական խմբերի, հասարակական կազմակերպությունների և հասարակական լայն շրջանակների հետ միասին:

«Այսօր ստեղծվել է չափազանց բարդ ռազմաքաղաքական իրավիճակ, տարածաշրջանային և գլոբալ գործընթացներում ներգրավվում են արտատարածաշրջանային ուժեր։ Ադրբեջանա-թուրքական տանդեմը շարունակում է ճնշումները ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի վրա՝ փորձելով իրականացնել իր հեռուն գնացող ծրագրերը և միջանցք բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի միջոցով։ Ակնհայտ է, որ տարածաշրջանային խաղաղության հաստատման իրավական հիմքի բացակայության պայմաններում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կհանգեցնի Հայաստանի և Արցախի խոր շրջափակման»,- արձանագրել է Օհանյանը:

Ըստ պատգամավորի՝ եթե նախկինում Հայաստանն ու Արցախը տնտեսության, անվտանգության և ժողովրդի միասնության առումով մեկ հզոր գործոն էին, ապա այսօր պատկերն այլ է։ «Անցած տարի կապիտուլյացիայի հանգեցրած իշխանությունները շարունակում են պարտությունների շարքը մինչ օրս»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ