Արտաքին 4 տարի առաջ - 12:19 04-11-2021

Ուիլ Սմիթը խոստովանել է, որ մտածել է սեփական հորը սպանելու մասին

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը պնդում է, որ ժամանակին մտածել է հորը սպանելու մասին՝ մոր նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «վրեժ լուծելու» նպատակով։ Դերասանի հուշերից հատվածներ է մեջբերել People ամսագիրը։

«Երբ ես ինը տարեկան էի, տեսա, թե ինչպես է հայրս ուժեղ հարվածում մորս գլխին, տեսա, թե ինչպես նա ընկավ և ինչպես էր բերանից արյուն հոսում»,- պատմել է Սմիթը:

Դերասանի խոսքով, այդ դեպքն ազդել է նրա ողջ կյանքի և կարիերայի վրա։ Երկար ժամանակ նա գտնում էր, որ արժանի չէ ճանաչման, գովասանքի, ուշադրության, հանդիսատեսի անկեղծ ծիծաղին, քանի որ այդ ժամանակ չէր կարողացել պաշտպանել մորը:

«Որովհետև դեմ չկանգնեցի հորս: Որովհետև վախկոտ էի»,- ասել է դերասանը։

Սմիթի ծնողները բաժանվել են, երբ նա դեռահաս էր, իսկ պաշտոնապես ամուսնալուծվել են 2000թ.-ին։ Չնայած դերասանը մտերիմ հարաբերություններ է պահպանել հոր հետ, Սմիթը գրում է, որ մանկության տրավմայի պատճառով առաջացած զայրույթն արթնացել է տասնամյակներ անց, երբ նա խնամում էր քաղցկեղով հիվանդ Ուիլ-ավագին:

Հիշելով իր հանգուցյալ հորը՝ Սմիթն ասել է, որ նա դաժան է եղել, բայց միշտ անկեղծորեն հետաքրքրվել է որդու հաջողություններով։

«Հայրս դաժան էր, բայց նա ներկա էր յուրաքանչյուր խաղի, յուրաքանչյուր բեմադրության և համերգի... Նա հարբեցող էր, բայց սթափ էր իմ յուրաքանչյուր ֆիլմի պրեմիերային, լսում էր յուրաքանչյուր ձայնասկավառակ։ Նա այցելում էր յուրաքանչյուր ստուդիա»,- գրել է դերասանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում