Ավելին 4 տարի առաջ - 22:52 18-01-2022

Ուիլ Սմիթը պարել է մոր հետ` նրա 85 ամյակին

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը հուզիչ կերպով շնորհավորել է մորը՝ Քերոլայն Բրայթին, ծննդյան 85-ամյակի առթիվ: Նա Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նրանք պարում են Ուիթնի Հյուսթոնի I Wanna Dance with Somebody երգի տակ։

«Այսօր՝ 85։ Ծնունդդ շնորհավոր, մամա: Արի այսպես պարենք մինչև 100 տարեկան»,- տեսանյութը ստորագրել է դերասանը։

Ուիլ Սմիթի բաժանորդներն անտարբեր չեն մնացել և շնորհավորանքներին միացել են հրապարակման մեկնաբանություններում։

2021 թվականի նոյեմբերին Ուիլ Սմիթը թողարկեց «Will. Ի՞նչ կարող է մեզ սովորեցնել հասարակ տղան, որը դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը» գիրքը, որտեղ պատմում է մոր հետ ջերմ հարաբերությունների մասին։ Գլուխներից մեկում նա պատանեկության տարիներից մի պատմություն է պատմում, երբ մայրը բռնել է նրան խոհանոցում մի աղջկա հետ: Անցյալ տարի, Քերոլայնին սոցցանցերում մայրության օրվա կապակցությամբ շնորհավորելիս, դերասանը հիշեցրել էր նրան այդ դեպքի մասին և ներողություն խնդրել։

«Մամ, ներիր ինձ այն ժամանակվա համար, երբ ես բարձր դասարանցի էի և դու ինձ բռնեցիր խոհանոցում ընկերուհուս հետ։ Բայց իրականում դու պետք է քնած լինեիր»,- մակագրել է լուսանկարը Սմիթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում