Արտաքին 5 տարի առաջ - 11:57 04-11-2021

Ուելսում 12-ամյա աղջիկը ծննդաբերել է եղբոր կողմից բռնաբարության ենթարկվելուց հետո

Ուելսում 12-ամյա աղջկան հիվանդանոց են տեղափոխել որովայնի ցավերով, որից հետո մի քանի ժամ անց նա ծննդաբերել է։ Երեխային բռնաբարել է նրա 14-ամյա հարազատ եղբայրը, հաղորդում է Daily Mail-ը։

Թագավորական դատարանը հաղորդել է, որ եղբայրն ու քույրը մեծացել են անբարեկեցիկ ընտանիքում, որտեղ ծնողները չեն զբաղվել երեխաների դաստիարակությամբ, որտեղ գերակայել է «գաղտնիության և ստի» մշակույթը՝ անորոշ և լղոզված սեռական սահմաններով: Հաղորդվում է, որ բռնաբարության պահին աղջիկը եղել է 11, իսկ նրա եղբայրը՝ 14 տարեկան։

Մեղադրյալն ասել է, որ ինքը պարզապես «գոտեմարտել» է քրոջ հետ, իսկ հետո նրանք հանել են հագուստը։ Դատախազը հայտարարել է, որ ոչ մի հարկադրանք կամ սպառնալիք չի եղել։ Դեռահասը ընդունել է բռնաբարության երկու մեղադրանքը, նրան պարտավորեցրել են երկու տարի այցելել մասնագետի, որը վերահսկելու է նրա վարքը և հոգեկան առողջությունը: Նրան նաև 30 ամսով ներառել են սեռական հանցագործների գրանցամատյանում:

Տուժողն ասել է, որ չի ցանկանում տուն վերադառնալ և նորմալ կյանք է ցանկանում իր ու երեխայի համար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ