Մամուլ 4 տարի առաջ - 08:13 04-11-2021

Սամվել Բաբայանը, օգտագործելով Փաշինյանի մեդիառեսուրսները, արշավ է սկսել բանակի դեմ․ Փաստ

«Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրատվամիջոցներից մեկին հարցազրույց է տվել, որում անդրադարձել է 44-օրյա պատերազմին ու դրա հետևանքներին։ Սամվել Բաբայանի՝ թե՛ այս, թե՛, ընդհանրապես, հետպատերազմական շրջանի հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացնում սպայակազմի և պատերազմին մասնակցած կամավորականների ու պահեստազորայինների շրջանում, որովհետև վերջինս Նիկոլ Փաշինյանին իրավիճակից «չոր» հանելու համար պարտությունը վերջիններիս վրա է բարդում։

Բաբայանը, օգտագործելով Փաշինյանի մեդիառեսուրսները, միանգամից արշավ է սկսել բանակի դեմ, որպեսզի ապահովագրի իր ձախողումները, փրկի Փաշինյանի դեմքը և պարտությունը գցի հայրենիքի պաշտպանության համար պատերազմ մեկնածների վրա։ Սա հանգեցրել է նրան, որ, «Փաստի» տեղեկություններով, Արցախում ավելի շատ են սկսել հիշել այն «քաջագործությունների» մասին, որոնց հեղինակը հենց Բաբայանն է եղել։ Զինվորականները կարծում են, որ, այսպես կոչված, «Լելե թեփեի» կամ, ինչպես Բաբայանն է սիրում ասել, «Քենդ Հորադիզի» օպերացիայի հեղինակը իրավունք չունի խոսել պատերազմի մասին, քանի որ նրա ու Փաշինյանի պատճառով հայկական զինուժի էլիտար գնդերը հարավում աննախադեպ կորուստներ են կրել»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին