Նոյեմբերի 6-ին կայանալու է ԵՊՀ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը․ hraparak.am
copy image url

Նոյեմբերի 6-ին կայանալու է ԵՊՀ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը․ hraparak.am

Ներքին 3 տարի առաջ - 23:25 03-11-2021

Շաբաթ օրը` նոյեմբերի 6-ին, կայանալու է ԵՊՀ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում ներառված է 5 հարց. խորհրդի նախագահի ընտրություն, խորհրդի քարտուղարի ընտրություն, խորհրդի կանոնակարգի փոփոխություն, ռեկտորի նախկինում չկայացած մրցույթի չեղարկում, ռեկտորի նոր մրցույթի հայտարարում:

Սակայն մինչ նիստն ամեն ինչ արդեն որոշված է, նիստը տեղի է ունենալու, որպեսզի խորհրդի անդամները իշխանությունների կայացրած որոշումները դակեն: Արդեն որոշված է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ պետք է ընտրվի փոխվարչապետ, ՔՊ կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: Սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ իշխող թիմը խոսել է բուհերի ապակուսակցականացման անհրաժեշտությունից ու կուսակցական ղեկավարներին` բուհերի կառավարման խորհրդներում ներգրավելու անթույլատրելիությունից: Տարակուսանք է առաջացնում նաև ԵՊՀ ուսանողական խորհրդի լուռ ու մունջ համաձայնությունը այս հարցերում, քանի որ ԵՊՀ ուսխորհուրդներն էլ իրենց հերթին էին մշտապես բարձրաձայնում, որ թույլ չեն տա, որ գործող իշխանությունները ԵՊՀ բերեն կուսակցական ֆունկցիոներների:

Համալսարանում լուրեր են պտտվում, որ ԵՊՀ ուսանողության հետ զբաղվող թևը, որ սերտ կապեր ունի ՀՀԿ-ի հետ, համաձայնության է եկել ԵՊՀ ՔՊ-ական թևի հետ և շաբաթ օրվա խորհրդի նախագահի ընտրություններն անցնելու են հարթ` առանց անակնկալների: Եվ դրա դիմաց կարող է իշխանականները ԵՊՀ ուսանողության հետ զբաղվող թևին բաշխեն հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնը, եթե ավելի հարմար թեկնածու չգտնեն:

Ըստ լուրերի՝ ցանկանում են նաև խորհրդի կանոնակարգում փոփոխություններ կատարել` մասնավորապես, ռեկտորի մրցույթի ժամկետները կրճատել, որպեսզի մինչև նոր տարի Հովհաննես Հովհաննիսյանը դառնա ԵՊՀ ռեկտոր:

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը 2 տարի շարունակ հերքում էր իր` ԵՊՀ ռեկտոր դառնալու հավանականությունը: Մի փոփոխություն էլ են նախատեսում. Ռեկտորի համար սահմանվող պահանջներից հանվելու է պրոֆեսոր լինելու պահանջը, քանի որ Հովհաննես Հովհաննիսյանը չունի պրոֆեսորի կոչում:

Եվս մի տարօրինակ նրբերանգ. առաջին անգամն է, որ ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի է ունենում շաբաթ օրը:

Փորձեցինք տեղեկությունը ճշտել ԵՊՀ լրատվական վարչությունից՝ հարցնելով՝ ճի՞շտ է, որ շաբաթ օրը նիստ է նշանակվել, վարչության ղեկավար Ազնիվ Գրիգորյանն ասաց, որ նախնական տեղեկություններով՝ շաբաթ օրը նիստ նշանակված է։

Ամենից շատ դիտված

17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»