Արտաքին 5 տարի առաջ - 19:04 03-11-2021

WhatsApp-ում բազմաթիվ հաղորդագրություններ են տարածվում Էրդողանի վատառողջության վերաբերյալ

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Այքութ Էրդողդուն ուշագրավ գրառում է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակի վերաբերյալ։

Ստամբուլից ընտրված պատգամավորը Twitter-ի իր էջում հայտնել է, որ WhatsApp-ում բազմաթիվ հաղորդագրություններ են տարածվում Էրդողանի վատառողջության վերաբերյալ և հավելել․

«Ողջ քաղաքական կյանքս անցել է Էրդողանի դեմ պայքարով։ Իմ դեմ Էրդողանի հարուցած տասնյակ դատական գործերում անարդարության զոհ եմ դարձել։ Իմ միակ ցանկությունն այն է, որ Էրդողանը ողջ և առողջ մասնակցի ընտրություններին և այդպես հաշիվ տա ժողովրդին»։

Նշենք, որ վերջին ամիսներին համացանցում մի շարք տեսանյութեր են տարածվում, որոնցում ակնհայտ երևում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ֆիզիկական տկարությունը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ