Երևան +18°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:17 03-11-2021

Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում

Ադրբեջանը Նախիջևանում անցկացնում է հրամանատարաշտաբային զորավարժություններ: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ այս մասին հաղորդագրություն է տարածել այդ երկրի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է auroranews-ը:

«Նախիջևանի կայազորի զորքերի 2021 ուստարվա համակարգման ծրագրի համաձայն»՝ Նախիջևանում շարունակվում են կազմավորումների ներգրավմամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հրամանատարաշտաբային զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբերի 6-ը։