Արտաքին 2 տարի առաջ - 22:38 31-05-2024

Ադրբեջանի զինված ուժերը հերթական զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում

Ադրբեջանի զինված ուժերի առանձին համազորային ստորաբաժանումները հերթական հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ ստուգվել են ստորաբաժումների մանևրելու հնարավորությունները, ինչպես նաև ստեղծված բարդ օպերատիվ պայմաններում շտաբների կառավարման հրամանատարների հմտությունները և ստորաբաժանումների համակողմանի ապահովմանն ուղղված շտաբների գործունեությունը:

«Մարտական հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ ստորաբաժանումների հետախուզության և թիրախավորման կայանները, որոնք ներգրավված են զորավարժություններում, իրականացրել են օդային տարածքի շարունակական հետախուզություն, տվյալները վերլուծվել և փոխանցվել են հրամանատարական կառավարման կետերին և փոխգործակցող ստորաբաժանումներին:

«Մարտական հաշվարկներն ապահովել են օդային տարածքի անվտանգությունը ՝ ոչնչացնելով տարբեր բարձունքներում ինտենսիվ ակտիվ և պասիվ միջամտության պայմաններում գործող պայմանական օդային հակառակորդին:

Զորավարժությունների ընթացքում հրթիռահրետանային միավորումները, զորամասերն ու ստորաբաժանումները, օգտագործելով անօդաչու թռչող սարքերի և հետախուզության ստորաբաժումների տվյալները, հայտնաբերել են պայմանական հակառակորդին և ոչնչացրել այն սրընթաց ու ճշգրիտ հարվածներով:

Հատուկջոկատայինները հետախուզական տարբեր խնդիրներ են կատարել պայմանական հակառակորդի խորքում ՝ լեռնային և անտառապատ դժվարանցանելի տեղանքի պայմաններում: Օգտվելով հրետանային ստորաբաժանումների կրակային աջակցությունից ՝ հատուկջոկատայինները գրոհել և գրավել են պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին