Արտաքին 4 տարի առաջ - 17:51 02-11-2021

Հունաստանը պատրաստակամ է հարթել Թուրքիայի հետ ծովային վեճը

Հունաստանը հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ քննարկել Էգեյան ծովում տնտեսական գոտիների սահմանազատման հարցը՝ հարևանին կոչ անելով մեղմել այն, ինչը վնաս է հասցնում Անկարայի և ԵՄ հարաբերություններին:

Թուրքական Duvar-ի փոխանցմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկու երկրները տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ՝ սահմանազատիչ ջրերից ու Էգեյան ծովի առևտրային իրավունքներից մինչև էթնիկապես բաժանված Կիպրոսի կղզի:

Աթենքում Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո Հունաստանի վարչապետ Կարիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ իրենց դռները միշտ բաց են, սակայն երկխոսությունը ենթադրում է ավելորդ լարվածության թոթափում: Նշելով, որ Հունաստանը բառացիկ տնտեսական գոտիներ սահմանող համաձայնագրեր է կնքել Իտալիայի և Եգիպտոսի հետ, Հունաստանի վարչապետը հավելել է, որ որևէ խնդիր չկա նույնը կնքելու նաև հարևան Թուրքիայի հետ, սակայն այն նախապայմանով, որ Թուրքիան նվազեցնի լարվածությունը և որգեգրի այնպիսի մոտեցում, որ երկկող շահավետ կլինի:

Պարբերականը հիշեցնում է, որ նախորդ տարի Հունաստանի ու Թուրքիայի հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ երկու երկրները ռազմանավեր էին ուղարկել ծով՝ վիճելի ջրային տարածքները համարելով իրենցը: Բացի այդ, միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի կառավարությունը թույլտվություն էր տրամադրել Էգեյան ծովի շելֆում նավթի և գազի որոնողական աշխատանքների համար, ինչը, ըստ թուրքական կողմի, խախտում էր Կիպրոսի թուրքական համայնքի իրավունքները:

Օֆշորային բացառիկ տնտեսական գոտիները ծովային տարածքներ են, որոնք համաձայնեցված են հարևան պետությունների միջև և սահմանում են, թե որտեղ երկրներն ունեն առևտրային այնպիսի իրավունքներ, ինչպիսին է ածխաջրածինների որոնման իրավունքը: Ըստ հոդվածի հեղինակի՝ այս գոտիները կարող են տարածվել ափից մինչև 200 ծովային մղոն հեռավորության վրա կամ, եթե դրանք ծովային սահման ունեն մեկ այլ պետության հետ, միմյանցից հավասար հեռավորության վրա, մինչդեռ Հունաստանի և Թուրքիայի դեպքում հարցը բարդանում է նրանց մայրցամաքային ափերի և տարածքային ջրերի սահմանային վեճերի պատճառով:

Duvar-ի հաղորդմամբ՝ այս տարվա սկզբին երկրները վիջպետական վեճերը հարթելու նպատակով վերսկսել են նախնական ոչ պաշտոնական շփումները:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն