Երևան +15°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:25 01-11-2021

Ես էլ կարող եմ նախագիծ տանել, որով պետք է նիստին ներկայանալուց առաջ ներկայացնեն իրենց սեռական պատկանելությունը. Թ. Վարդանյան

Կորոնավիրուսի դեպքերի ավելացմանը նպաստող քաղաքային տրանսպորտի, իշխանական խմբակցության ներկայացուցիչների գործելաոճի, ավագանու նիստի ընթացքում աղմկահարույց ելույթի մասին Oragir.news-ը զրուցել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հետ։

-Կորոնավիրուսի դեպքերի ավելացմանը զուգահեռ քաղաքային տրանսպորտը խայտառակ վիճակում է, երթուղայինում խցկված աշխատանքի կամ դասի են գնում քաղաքացիները։ Տեղյա՞կ եք, թե քաղաքապետարանն այս ուղղությամբ ի՞նչ քայլեր է անում, որպեսզի իրենց իսկ հայտարարած «մահվան գազելների» մեջ մարդիկ չվարակվեն կորոնավիրուսով։

-Քաղաքապետարանի աշխատանքը կարող եմ բաժանել երկու մասի՝ աշխատանք և աշխատանքի իմիտացիա, և պարբերաբար, տասը օրը մեկ կամ տասնհինգ օրը մեկ , կամ լավագույն դեպքում ամիսը մեկ քաղաքապետարանի էջում էլ է հայտնվում, թե ինչպե՞ս են քաղաքապետարանի աշխատակիցները «բարկանում» գազելների վարորդների և քաղաքացիների վրա, բայց դա կրում է ոչ ստաբիլ բնույթ, կորոնավիրուսի թվերը սարսափելի են, մարդիկ խցկված գնում են և գալիս, և դա էլ պատճառներից մեկն է, որ վիրուսն այսպես տարածվում է։ Ես չեմ կարող ասել, թե քաղաքապետարանն իսկապե՞ս պայքարում է դրա դեմ, թե՞ ոչ, որովհետև նկարները պարբերաբար հայտնվում են, բայց մենք ամեն օր տեսնում ենք նույն պատկերը։ Եթե չտուգանեն, որևէ մեկին դա դաս չի լինի։

-Հնարավո՞ր է, որ իշխանական խմբակցությունը չի կարողանում աշխատել, չեն գնում նիստերին, այդ պատճառով օրենք են ընդունում, որ մարդիկ ստիպված գնան նիստերի, մեծ թափով սկսեն աշխատել և բոլոր իրենց խոստումներն իրագործեն։

-Դա ոչ թե հնարավոր է, ալյ վաղուց արձանագրված փաստ է, ավագանու այս գումարման առաջին նիստը եղել է 2018 թվականի հոկտեմբերին և մինչև հիմա կարող եմ հստակ հայտարարել, որ «Իմ քայլը» խմբակցության 50 անդամ ամբողջական կազմով մինչ այժմ չի եղել նիստին, նաև պատասխանատու հայտարարում եմ, որ իշխանական ավագանու անդամների կեսը նիստերի պարբերաբար չի մասնակցում, ինչպես նաև կան ավագանու անդամներ, ովքեր բացարձակ չեն էլ մասնակցել նիստերին, ինչը օրենքով չի թույլատրվում, և նրանք պարզապես պետք է վայր դնեն մանդատները, որովհետև եթե մեկ նստաշրջանի ընթացքում չես մասնակցում երեք նիստի, դու զրկվում ես ավագանու լիազորություններից և մանդատից։ Գիտեք, երևի վիրավորվեցին իշխանական խմբակցության որոշ անդամներ, երբ ասացի, որ քաղաքականապես ամուլ են, իսկ մեր՝ «Լույս» խմբակցության երեք անդամները երևի այս տարիների ընթացքում յուրաքանչյուրս երեք անգամ է, որ բացակայել ենք։ Հուսով եմ, որ իմ ելույթները իրենց փոքր տրամաչափով ուղեղների վրա որևէ ազդեցություն թողնում են, բայց այդ դեպքում Փաշինյանն ինչո՞ւ չի նեղվում, որ ազգի հիսուն տոկոսն իրեն հայհոյում է։

-Օրեր առաջ, ավագանու նիստի ընթացքում ասացիք իշխող խմբակցության անդամներին, որ լողանան, քանի որ նրանց վրայից քյաբաբի ու կեղտոտ բոթասի հոտ է գալիս։ Այն իսկապես շատ քննարկվեց, իսկ ըստ Ձեզ՝ արդյո՞ք նման հորդորի անհրաժեշտություն կար։

-Խոսքս ամենևին քյաբաբին չէր վերաբերվում, ուղղակի այդ ուտեստի անունը մինչև իմ ելույթը իշխող խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ նախկին ավագանու անդամները քյաբաբ ուտողներ էին և այդ դահլիճում գործ չունեին, և ես պարզապես իշխող խմբակության ղեկավարին հիշեցրի, թե ովքե՞ր են եղել նախկին ավագանու կազմում, ու կարիք չկա բոլորին նույն հարթության վրա դնելու։ Թե չէ, իրենց իննսուն տոկոսի վրայից կարկանդակի հոտ է գալիս, իսկ ինչ վերաբերում է կեղտոտ բոթասին և լողանալուն, ես երեք տարի շարունակ բոլոր վարչություններում բարձրաձայնել եմ թե՛ փոխքաղաքապետների և թե՛ աշխատակազմի ղեկավարի ներկայությամբ։ Այո՛, ես չեմ ամաչում, եթե այն իրավիճակին է հասել, որ կարող են իրենց թույլ տալ ամեն ինչ նստած տեղից ասել, որ լավ են անում, ես էլ այդպես կանեմ։ Եթե իրենք նախագիծ են բերել, որ քաղաքացու կողմից ընտրված ավագանու անդամը աշխատակազմի ղեկավարին պետք է ներկայացնի բժշկի թուղթ, թե ինչու չի եկել նիստին, ինչին ավելի ուշ կանդրադառնամ ու հուսով եմ, որ այս նախագիծը ուժը կորցրած կճանաչվի, ապա թող իրենք էլ բերեն բժշկի թուղթ՝ հաստատելու, որ լողացել են։ Եթե ամեն ինչ այդքան իջեցրել են կենցաղային մակարդակի, ես էլ կարող եմ նախագիծ տանել, որով պետք է նիստին ներկայանալուց առաջ ներկայացնեն իրենց սեռական պատկանելությունը։

-Այսինքն՝ իրենց աշխատանքն այդքան լա՞վն է , որ նախկին ավագանու անդամներին քյաբաբ ուտող են համարում։

-Հիմա ես Ձեզ պետք է անկեղծ ասեմ, որ նախկին ավագանու կազմում, եթե նախկին քաղաքապետը հայտարարում էր, որ ինքն իրավազոր է, և նիստին մասնակցում է վաթսունհինգ ավագանու անդամ, իսկ այն ժամանակ, ուրեմն այդպես էր, իսկ այդ ընթացքում ևս Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նիստից երբեք չի բացակայել, մենք բոլորս եղել ենք ամբողջական կազմով, և սա բոլոր խմբակցությունների մասին է խոսքս, իսկ հիմա մենք նստած հաշվում ենք՝ քվորում կլինի՞, թե՞ ոչ, իսկ քվորում ապահովելու համար պետք է ավագանու երեսուներեք անդամ, այսինքն քսաներեք հոգի հիսունչորսից չի կարողանում ապահովել ներկայություն, և այս նախագիծը, իհարկե, ուղղված է իրենց։ Նախկինում անգամ ինտերնետային և հեռախոսային կապը խլեցված էր։ Իսկ հիմա ով ինչով ուզում, զբաղվում է։

-Իսկ քաղաքացիները Ձեր խմբակցությա՞նն են ավելի շատ դիմում, թե՞ իշխող ուժին, որովհետև Ձեր խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ ասում էր, որ ավելի շատ Ձեզ են դիմում։

-Իշխող խմբակցությունը գտնվում է անորոշության թմբիրում, և մեծամտացել են, քաղաքացիները զանգում են և ասում, գիտե՞ք, մենք Ձեզ ենք ընտրել, բայց եթե այդ զանգողներն ընտրեին մեզ, ապա այդ դահլիճում «Լույս» խմբակցությունը կունենար 30-40 մանդատ։ Հուսով եմ՝ այս անարդարությունից և անորոշությունից մի օր դուրս կգանք։

Քնարիկ Պետրոսյան

Ձեզ գուցե հետաքրքրի