Մադոննայի դուստրն ապշեցրել է անկեղծ տեսանյութով

Ավելին 3 տարի առաջ - 22:35 29-10-2021

Ամերիկացի լեգենդար երգչուհի Մադոննայի ավագ դուստրը՝ Լուրդես Լեոն, Instagram-ում անկեղծ տեսանյութ է հրապարակել։

Մոդելը ներկայացրել է Mugler ֆրանսիական նորաձևության տան նոր գովազդային արշավը։ Աղջիկը հայտնվել է համարձակ կերպարանքով։ Նա հագել է կաշվե ցանցից բոդի և իր կերպարը լրացրել բարձրակրունկներով։ Լուրդեսը նաև բաց է թողել իր երկար մազերը և վառ դիմահարդարում արել։

Ընդամենը մի քանի ժամում տեսանյութը դիտել է մոտ 80 հազար օգտատեր։