Ներքին 4 տարի առաջ - 21:14 29-10-2021

Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է «Santé Arménie» առողջապահական նախաձեռնության ներկայացուցիչների հետ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է «Santé Arménie» առողջապահական նախաձեռնության ներկայացուցիչների հետ:

Կազմակերպությունը բժիշկների և համալսարանական հիվանդանոցների բուժաշխատողների անկախ կոլեկտիվ է, որ ձևավորվել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին՝ պատերազմից տուժած անձանց բժշկական օժանդակություն ցուցաբերելու համար և այսօր էլ աջակցում է Արցախում և Հայաստանում առողջապահական համակարգի զարգացմանը։

Գեղամ Ստեփանյանն ընդգծել է «Santé Arménie»-ի կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունն Արցախում բնակչության առողջության պահպանման իրավունքի պատշաճ իրացմանն աջակցելու տեսանկյունից և շնորհակալություն հայտնել տարբեր ծրագրերով Արցախի կողքին լինելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում հոգեկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերին՝ մատնանշելով հետպատերազմյան իրողություններով պայմանավորված դրանց կարևորությունը։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցելու կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերին։


Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան