Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:00 28-10-2021

Բողոքի ակցիա կառավարության դիմաց․ քաղաքացիները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում

«Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ի կողմից տուժած քաղաքացիները հերթական անգամ բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց։ Սակայն, ինչպես իրենք են ասում, ապարդյուն։

«Մենք արդեն մի քանի անգամ եկել ենք կառավարություն, մեր հարցի մասին տեղյակ ենք պահել, բայց դուրս է գալիս, որ մինչեւ հիմա ոչ մեկ ոչ մի բան չի արել։ Հատուկ քննչական էլ ենք դիմել, բայց ոչ մի լուրջ ընթացք չկա։ Այսինքն՝ սա կարող է տարիներ քաշել, բայց ոչ մեկ ոչ բան չանի՞»։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ կառավարության շենքի մոտ հերթական բողոքի ակցիան է մեկնարկել։ «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ի կողմից կառուցվելիք բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի շահառուները: Նրանց խոսքով երկու տարի շարունակ իրենց խաբում են։ Գումարները վճարել են, սակայն այդպես էլ բնակարան չեն ստացել, կառուցապատողն էլ չկա։ Բնակարանների շահառուները ուզում են կառավարության ներկայացուցիչներից լսել՝ ինչ է լինելու իրենց բնակարանների ճակատագրերի հետ ու սպասում են հանդիպման կառավարության որևէ անդամի հետ։ Նրանք վերահսկողություն են պահանջում կառավարության կողմից։

«Անցած անգամ նորից եկել էինք, ասացինք, որ անպայման ուզում ենք հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ, բայց նա չի հանդիպել, աշխատակազմից են ներկայացուցիչներ եկել, ասել, որ ուզում են ինչ-որ բան անել, բայց մինչեւ էսօր, կրկնում եմ, ոչ մի բան չեն արել։ Սնանկության դատավարություն ունենք ու հիմա եթե այստեղ սնանկացնում գնաց, ստացվում է, որ այսքան մարդ ուղղակի հայտնվելու է դրսում, 90 ընտանիք կհայտնվի դրսում։ Պապիկյանը տեղեկացանք, որ արձակուրդի մեջ է, հիմա մենք պահանջում ենք, որ վարչապետի հետ հանդիպենք, բա ուրիշ ի՞նչ անենք, դուք ասեք։ Մենք հիմա կառուցապատող էլ ենք ճարել, բայց էն մարդը ասում է՝ եթե կառավարությունը միջոցներ ձեռնարկի, ես պատրաստ եմ աջակցել։ Հիմա պիտի կառավարությունը նախաձեռնի, բայց ոչինչ չի անում, էդ է ամբողջ խնդիրը։ Այն մի ընկերությունը սնանկացել է, շատ մեծ պարտքեր ունեն՝ միլիոնների հասնող, սնանկացել են ու ամեն ինչ կանգնել է»,- հավելեց ակցիայի մասնակիցը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից