copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:29 28-10-2021

Ադրբեջանցիները կահավորում են այնտեղ, որտեղ հայտնվել են, բայց կանխվում է. փոխնախարար

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց, որ տեղեկություններ են տարածվում, որ այս պահին Գեղարքունիքի պետական սահմանի հատվածում լարվածություն կա: Նա հարց ուղղեց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանին, թե ինչ լարվածության մասին է խոսքը:

Արման Սարգսյանը հայտարարեց, թե այս պահին զերծ կմնա պատասխանել, քանի որ հստակ տեղեկություն չունի: «Ամեն դեպքում, ՊՆ-ից դուրս գալու ժամանակ որևէ նման տեղեկություն չեմ ստացել: Եթե մինչև նիստի ավարտն ինչ-որ բան լինի, կհորդորեմ, որ մեր լրատվական ծառայության գործընկերները արագ տեղեկությունները հրապարակեն»,-ասաց նա:

Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության վերաբերյալ, համաձայն որի՝ Գեղարքունի սահմանին ադրբեջանական ԶՈւ-ն ամրաշինական աշխատանքներ է կատարել:

«Երբ մարդու իրավունքների պաշտպանը Գեղարքունիքի մարզում պետական սահմանին հարակից ադրբեջանական գործողությունների մասով տեղեկություն էր հրապարակել, ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունները այն դեպքում, երբ անզեն աչքով նկատելի է, որ ադրբեջանական գործողություններն ակնհայտորեն ինչ-որ բան կուտակելուն և կոմունիկացիա կառուցելուն են միտված»,- ասաց պատգամավորը՝ հարցնելով, թե ՊՆ-ն ի՞նչն է հերքում:

«Ես՝ որպես պաշտպանության նախարարի տեղակալ, շարունակում եմ պնդել ՊՆ հայտարարությունը: Եթե ՄԻՊ-ն ունի հավելյալ տեղեկատվություն, կարող է ներկայացնել: Ես վստահում եմ ԶՈւ տրամադրած տեղեկությանը, որի հիման վրա էլ մեր լրատվական ծառայությունը տարածել է նշված հաղորդագրությունը»,- ասաց նա, ապա, պատգամավորի արձագանքին ի պատասխան, շարունակեց.

«ՊՆ-ն երբեք կատեգորիկ չի հերքել, որ փորձեր չեն կատարվում. բնականաբար, ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ, մարտական դիրքեր կահավորելու և դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարվում են, բայց դրանք կանխվում են: Բնականաբար, իրենք ամեն գնով ուզում են այն վայրում, որտեղ հայտնվել են, կահավորել կամ առավելություն ստանալ, բայց դրանք հնարավորինս արագ կանխվում են»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ