Ներքին 4 տարի առաջ - 11:05 28-10-2021

Պատվաստանյութերը բացում են, դատարկում են սրվակը ու տալիս են պատվաստման վկայականը․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադաձավ համավարակի և պատվաստանյութերի հետ կապված խնդիրներին։ Մասնավորապես նա արձանագրեց, որ բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ բժշկական հաստատություններում պատվաստելու փոխարեն պարզապես փչացնում են պատվաստանյութը ու տալլիս են կեղծ վկայական․

«Մենք այդքան չարչարվում ենք, պետական միջոցներով պատվաստանյութ ենք ձեռք բերում, իսկ բժշկական հաստատություններում պարզապես փչացնում են պատվաստանյութը ու մեր չարչարանքն ու պետական միջոցները ջուրն են ընկնում»,- ընդգծեց Փաշինյանը։

Փաշինյանն իր ելույթում անդրադաձվա նաև այն խոսակցություններին, երբ համացանցում տարածվում են լուսանկարներ, որ պետական պաշտոնյաները մասսայական միջոցառումների ժամանակ չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։ Փաշինյանն այսպես արդարացրեց տվյալ երևույթը․

«Քաղաքացիներն էլ հարսանիքների են գնում, ընդունելություններ են լինում, սուրճ են խմում։ Դուք սուրճ խմելուց դիմակ կրու՞մ եք, պետք չէ գնալ նման էժան շահարկումների»,- այսպես խոսեց Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ առողջապահական համակարգը հյուծված է և անհրաժեշտ է թեթևացնել ծանրաբեռնվածությունը։ Բայց թե ինչպես, չհնչեց ոչ մի կոնրետ ռազմավարություն ու քայլերի հաջորդականությունը, թե ինչպես պետք է հասնել այդ ամենին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը