Արտաքին 5 տարի առաջ - 20:47 26-10-2021

Քուրդ-արաբական դաշինքն այն ուժն է, որը կկասեցնի Թուրքիայի նեոօսմանական երազանքները

«Քրդական համայնքների միության» գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը պատասխանել է արաբալեզու «Al Nahar» թերթի հարցերին։ Նա ընդգծել է քուրդ-արաբական հարաբերությունների կարևորությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Քուրդ-արաբական հարաբերությունների մասին հարցին Բայըքը պատասխանել է. «Մենք նպատակադրվել ենք արաբա-քրդական դաշինք ձևավորել: Մենք ամեն առիթով դրա մասին հայտարարել ենք: Դրա հեռանկարը արտահայտել ենք թե՛ դիվանագիտական ուսումնասիրությունների մեջ և թե՛ ներկայացրել ենք համապատասխան կառույցներին: Որոշ զարգացումներ եղան: Սակայն այդ զարգացումները չեն արտացոլում առկա ողջ հնարավորությունները: Քուրդ-արաբական դաշինքի համար նաև պատմական ամուր հիմք կա»:

Բայըքը նշել է, որ Իրաքում քրդական խնդիրը մեծապես լուծված է և նրա կարծիքով նույնը տեղի կունենա նաև Սիրիայում։ Քուրդ գործչի կարծիքով սրանք այն հիմքերն են, որոնք կամրապնդեն քուրդ-արաբական դաշինքը։ Ըստ Բայըքի մեկնաբանության՝ քրդական խնդրի ժողովրդավարական ճանապարհով լուծումից զատ իրենք այլ թաքնված օրակարգ չունեն:

«Քրդական համայնքների միության» գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը հավելել է.

«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ քրդական քաղաքական ուժերը ավելի ակտիվ գործեն քուրդ-արաբական միասնության զարգացման գործում ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում։ Քրդերը պետք է հաղթահարեն նեղ ազգայնական մոտեցումները Բաղդադում և Դամասկոսում: Որովհետև քուրդ-արաբական դաշինքի հիմքը դրված է առաջին հերթին Իրաքում և Սիրիայում։ Սա փոխում է Մերձավոր Արևելքի դեմքը: Այն ուժը, որը կասեցնելու է թուրքական պետության նեոօսմանյան երազանքները, քուրդ-արաբական դաշինքն է։ Թուրքական կառավարության 19-ամյա քաղաքականությունը ցույց տվեց այս իրողությունը թե՛ քրդերին, թե՛ արաբ ժողովուրդներին»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ