Ներքին 4 տարի առաջ - 20:11 23-10-2021

Սիմվոլիզմը որոշակի դեր ունի քաղաքականության մեջ. նոյեմբերի 9-ը նվաստացման ամսաթիվ է մեր պատմության մեջ․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիմվոլիզմը որոշակի դեր ունի քաղաքականության մեջ. նոյեմբերի 9-ը նվաստացման ամսաթիվ է մեր պատմության մեջ:

Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Այս մասին «Ալիք Մեդիան» տեղեկացել է դիվանագիտական վստահելի աղբյուրներից։

Փաստաթղթերը վերաբերում են դելիմիտացիա դեմարկացիային` խորհրդային քարտեզների հիմքով ու կոմունիկացիաների խնդրի` ճանապարհ` միջանցք տրամաբանությամբ։

Եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, հերթական անգամ, մեղմ ասած, բախվելու ենք ճգնաժամի հետ` արտաքին պրոբլեմներով ու ներքաղաքական ցնցումներով։

Մի քանի դիտարկում անեմ։

Նախ, դատապարտելի է, որ հերթական անգամ գործընթացը տեղի է ունենում, ըստ էության, քաղաքական ուժերի ու հասարակության թիկունքում` Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ։

Երկրորդ, տեղեկատվությունից տպավորություն է ստեղծվում, որ այս «փոխզիջումների» հիմնական թիրախը դարձյալ Հայաստանն է` տարածքային հնարավոր զիջումներով ու սուվերենության շարունակական կորստով։

Երրորդ, հասկանալի է դառնում, թե ինչ «դրական ազդակների» մասին էր խոսում Բաքուն, երբ վերադարձնում էր հինգ հայ գերիներին։

Չորրորդ, միայն այն փաստը, որ նոր փաստաթղթերի ենթադրյալ ստորագրման օր է նշվում նոյեմբերի 9-ը` արդեն խոսուն փաստ է։ Սիմվոլիզմը որոշակի դերի ունի քաղաքականության մեջ, իսկ նոյեմբերի 9-ը նվաստացման ամսաթիվ է մեր պատմության մեջ»:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել