Ավելին 5 տարի առաջ - 13:04 21-10-2021

ԱՄՆ-ում գնացքի ուղևորները հեռախոսներով նկարահանել են կնոջ բռնաբարությունը

Իշխանությունները հայտնել են, որ տղամարդը, որը մեղադրվում է Ֆիլադելֆիայի մերձակայքում գնացքի մեջ մի կնոջ բռնաբարելու մեջ, հետապնդել է նրան ավելի քան 40 րոպե։ Միևնույն ժամանակ, մի քանի հոգի հեռախոսներով նկարահանել են այդ ամենը՝ առանց որևէ կերպ միջամտելու։

Գնացքի ավելի քան երկու տասնյակ կանգառների ընթացքում տղամարդը հետապնդել է, բռնել և ի վերջո բռնաբարել է կնոջը, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հարավարևելյան Փենսիլվանիայի տրանսպորտային վարչության ոստիկանապետը:

Ինչպես տղամարդը, այնպես էլ կինը չորեքշաբթի երեկոյան գնացք են նստել Հյուսիսային Ֆիլադելֆիայի նույն կանգառից: Սպաները տղամարդուն վնասազերծել են վերջին կանգառում: Ոստիկանությունը ժամանել է տրանսպորտի աշխատակցի 911 ահազանգից մոտ երեք րոպե անց:

35-ամյա հարձակվող Ֆիստոն Նգոյին նախկինում մեղադրանք էր առաջադրվել բռնաբարության և նման այլ հանցագործությունների համար:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն