Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 11:59 21-10-2021

ԱՄՆ-ը պաշտոնապես թույլատրել է Moderna-ի և J&J-ի խթանիչ դեղաչափերը

Միացյալ Նահանգներում Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչությունը (FDA) թույլատրել է Moderna և Johnson & Johnson կորոնավիրուսային պատվաստանյութերի խթանիչ դեղաչափերի կիրառումը։ Այս մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, հայտնել է FDA-ի մամուլի ծառայությունը։

«Պատվաստանյութերի արտակարգ օգտագործման վերաբերյալ ներկայիս թույլտվությունների փոփոխությունները, որոնք ներառում են մեկ խթանիչ դեղաչափ բնակչության համապատասխան խմբերի համար, հիմնված են ստացված տվյալների և տեղեկատվության վրա և համահունչ են մեր խորհրդատվական կոմիտեի անդամների դիրքորոշմանը», - ասել է : FDA- ի դեղամիջոցների Կենսաբանական գնահատման և հետազոտությունների կենտրոնի տնօրեն Պիտեր Մարքսը:

Moderna պատվաստանյութի լրացուցիչ օգտագործումը խորհուրդ է տրվում լիարժեք պատվաստումից վեց ամիս անց, հիմնականում 65 տարեկանից բարձր մարդկանց, 18-ից 64 տարեկան մարդկանց, որոնք ռիսկային խմբերում են, և նրանց, ովքեր հաճախ են շփվում հիվանդների հետ:

Իր հերթին, Janssen- ի պատվաստանյութի երկրորդ դեղաչափը (Johnson & Johnson- ից) խորհուրդ է տրվում կիրառել նախորդ պատվաստումից առնվազն երկու ամիս անց`18 տարեկանից բարձր անձանց համար: